«Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկում

https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%b2/

Մարտի 26-ին և 27-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Ռուսաստանի դաշնության կողմից ֆինանսավորվող`  «Անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը։
Հիմնական նպատակն էր ՀՀ անտառային գոտիների համար հրդեհավտանգության ռիսկերի գնահատումը և հրդեհավտանգության կանխատեսման մեթոդի արդարացման աստիճանի վերլուծությունը տարբեր կլիմայական գոտիներում:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են ՀՀ տարածքի տարբեր կլիմայական գոտիներում գտնվող անտառային գոտիների հրդեհավտանգության ռիսկերը, լեռնալանջերի դիրքադրության և ծառատեսակների տիպերի դերը այդ ռիսկերի առաջացման գործում։


Քննարկվել են հրդեհների առաջացման մարդածին և բնածին գործոնները, դրանց ռիսկերի նվազեցման հիմնական ուղիները։ Մեծ ուշադրություն է դարձվել հրդեհավտանգության աստիճանի կանխատեսման մեթոդներին, մանրամասն քննարկվել են այդ մեթոդների էությունը և ՀՀ տարածքի համար դրանց կիրառելիության առանձնահատկությունները։
Սեմինարի ընթացքում ներկայացվել է նաև ԱՏՀ և հեռազննման մեթոդների կիրառմամբ անտառների  հրդեհավտանգավորության աստիճանի գնահատման և մոնիթորինգի իրականացման մոդելը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի օրինակով:
Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել կատարել հրդեհավտանգության կանխատեսման Նեստերովի մեթոդի ՀՀ տարածքի տարբեր անտառային գոտիների և կլիմայական պայմանների համար տեղայանացում։ Մեթոդի տեղայնացման համար հիմք են հանդիսանալու Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում առկա փաստացի օդերևութաբանական դիտարկումների երկարամյա տվյալները, ինչպես նաև արդեն գրանցված անտառային հրդեհների ժամանակ օդերևութաբանական իրադրության ուսումնասիրությունները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել