«Կեչիները մոլորակը մաքրելու ներուժ ունեն»․ գերմանացի գիտնական

https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b9%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%a8-%d5%b4%d5%a1%d6%84%d6%80%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%aa-%d5%b8/

Լայբնիցի Քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ձկնորսության ինստիտուտի գերմանացի գիտնականները, հինգ ամիս տևած գիտական փորձարկումների արդյունքում, մոլորակը ծառի օգնությամբ մաքրելու միջոց են հայտնաբերել։

Փորձարկումների ընթացքում գիտնականները 5-ից 50 միկրոմետր չափի միկրոպլաստիկ մասնիկները խոնավացրել են լյումինեսցենտային ներկով, ապա դրանք լցրել են հողով տարաների մեջ և այնտեղ տեղադրել կեչու սածիլներ։

Հինգ ամիս տևած գիտական փորձարկումների ընթացքում բույսը մեծացել է և դրա արմատային համակարգը կլանել է միկրոմասնիկների 5-17 տոկոսը:

«Նախնական հետազոտությունն ապացուցում է, որ կեչիները մոլորակը մաքրելու ներուժ ունեն: Հավանաբար, նրանց օգնությամբ կարող ենք բարելավել հողի և ջրի որակը»,- ասել է փորձարկամն հեղինակ Քեթ Օսթինը:

 

Կարևոր է իմանալ

Կեչին կարևոր տեղ է զբաղեցնում սլավոնական, սկանդինավյան մշակույթում։ Հայաստանում հանդիպում է 3 տեսակ՝ ելունդավոր, թավոտ և Լիտվինովի։ Հիմնականում աճում են  վերին լեռնային գոտիներում։ Ամենատարածվածը Լիտվինովի կեչին է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800-2400 մ բարձրություններում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ։

Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տեսակների ընդհանուր թիվը մոտ 100 է։

Կեչու պտուղը պարունակում է

1․ աղանյութեր

2․եթերայուղեր

3․ճարպեր

4․ C վիտամին։

Պատրաստուկներն օգտագործվում են որպես

1․ լեղամուղ

2․ճիճվամուղ

3․ վերքերն ապաքինող միջոց։

Կեչիների մեծ մասի կեղևը պարունակում է սպիտակ օրգանական պիգմենտ՝ տրիտերպենոիդ բետուլին։

Հայաստանի տարածքում հանդիպող Թավոտ կեչու (Betula pubescens) կեղևում բետուլինը կազմում է 44 %։ Բողբոջները պարունակում են մոտ 3—5 % եթերային յուղեր, ինչպես նաև խեժանյութեր, ալկալոիդներ, ասկորբինային թթու, ֆլավոնիդներ և ճարպաթթուներ։ Տերևներում կան եթերային յուղեր, կումարիններ, դաբաղանյութեր, ֆլավոնիդներ։

Վեգետացիայի շրջանի վերջում կեչիները կուտակում են շաքարանյութեր։ Գարնանը, մինչև տերևների բացվելը, երբ սկսվում է հեղուկի շարժը ծառի մեջ, շաքարանյութերը սկսում են բարձրանալ դեպի վեր։ Եթե այդ ընթացքում բնի վրա անել կտրվածքներ, ապա հյութը կհոսի դուրս։ Կեչու հյութի հավաքելը հյուծում է ծառը, ինչպես նաև ճեղքերից կարող են ներթափանցել հիվանդածին միկրոօրգանիզմներ և ախտահարել ծառը։ Հյութը հավաքելուց հետո պետք է ծառի վրայի ճեղքերը փակել կա

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով