Ապրիլի 27-մայիսի 3-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում՝ ապրիլի 28-30-ը,
Արաբկիրում՝ ապրիլի 29-ին։
Երևանում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Նոր Նորքում մայիսի 1-ին,
Շենգավիթում՝ ապրիլի 27-30-ը,
Արաբկիրում՝ մայիսի 3-ին։
Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ապրիլի 24-30-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև մի քանի մարզերում։
Արարատում՝ ապրիլի 26-30-ը,
Գյումրիում՝ ապրիլի 26-ին և 30-ին,
Հրազդանում ապրիլի 27-ին, 28-ին և 30-ին,
Վանաձորում՝ ապրիլի 24-26-ը, 28-30-ը։





Թողնել մեկնաբանություն