Կավի օգտակարությունը օրգանիզմում և կենցաղում

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%be%d5%ab-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a6%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87-%d5%af/

Eco.am-ի ընթերցողների համար կավն արդեն ծանոթ է որպես բնական խնամիք միջոց, այսօր արդեն կխոսենք օրգանիզմում և կենցաղում կավի օգտակարության մասին։

Փաստ է, որ կավի բուժական  հատկությունները հայտնի են դեռևս հնագույն դարերից: Կավը հարուստ է  հանքային աղերով, երկաթով, կալցիումով, ֆոսֆատով, ազոտով և այլ  միկրոտարրերով, որոնք խիստ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին: Կավով դիմակներ կարող են կիրառել ցանկացած տիպի մաշկ ունեցողները:

Հնում այն օգտագործել են թրջոցների տեսքով կամ մաշկի վրա քսելով, ինչպես նաեւ խմել են` բացիլների եւ թունավոր նյութերի դեմ պայքարելու նպատակով: Շատ հայտնի են հատկապես կավի մաքրող եւ սպիտակեցնող հատկությունները, այդ իսկ պատճառով այն հնում օգտագործել են նաեւ սպիտակեղեն լվանալիս:

Կախված կավի տեսակից ու խտությունից՝ այն կարող է նշանակալիորեն բարելավել մաշկի վիճակը։ Բացի այդ, կավն օրգանիզմի վրա ընդհանուր խթանող և առողջացնող ազդեցություն ունի։ Կավը մաքրող եւ պարուրապատող շատ արդյունավետ բնական միջոց է, որը կարգավորում է նյութափոխանակությունը: Նույնիսկ կարծիք կա, թե կավն ունակ է մարդու բիոդաշտը կարգավորել:

Կոսմետիկական կավի 10 կարևոր ֆունկցիաները

1․ Գերազանց մաքրում և չորացնում է մաշկը

2․Նեղացնում է ծակոտիները

3․Բարելավում ճարպագեղձերի ֆունկցիան։

4․Խթանում է արյան հոսքը

5․Բարձրացնում է մաշկի տոնուսը և սնում այն

6․Արագացնում են մաշկի բջիջների վերածնումը

7․ Մաշկը դարձնում է հարթ ու էլաստիկ, վերականգնում է դեմքի բնական եզրագծերը

8․Հարթեցնում կնճիռները՝ փափկեցնում է մաշկը

9․Հեռացնում է թունավոր նյութերը

10․Նվազեցնում է այտուցվածությունը

Ի դեպ, կոսմետիկ արտադրությունում կիրառելու համար կավն արտահանվում է էկոլոգիապես մաքուր շրջաններից և պարտադիր ստուգվում է դրանում ծանր մետաղների և ռադիոակտիվ նյութերի առկայությունը։ Հանքանյութերի հարուստ բաղադրության շնորհիվ այս նյութն օգտագործվում է կոսմետիկ ամենատարբեր նպատակներով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով