Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը համաշխարհային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել «կանաչ տնտեսությանն» անցնելու համար, ներառյալ՝ աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ТАСС գործակալությունից։
«2000-ից մինչև 2023 թվականը «գլոբալ մասշտաբով կլիմայական գործոնների և հեղեղների հետ կապված տարերային աղետների թիվը աճել է 134 տոկոսով»,- մարդկանց վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցության վերաբերյալ քննարկման ընթացքում հիշեցրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և դիտարկել, որ կլիմայի փոփոխության հետևանքով սովի սպառնալիքի տակ գտնվող մարդկանց թիվն այս հարյուրամյակի կեսերին կարող է աճել 80 միլիոնով․ «2021 թվականին ավելի քան 828 միլիոն մարդու համար առաջացել է սովի խնդիր: Ըստ կանխատեսումների՝ կլիմայի փոփոխությունը մինչև այս դարի կեսերը սովի վտանգի տակ կդնի ևս մինչև 80 միլիոն մարդու՝ ստեղծելով հուսահատության և կարիքի հիրավի սոսկալի մասշտաբներ»:
Ըստ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, գլոբալ տաքացման արագացման հետ մեկտեղ, այդ հետևանքները կդառնան ավելի ու ավելի լայնածավալ և ինտենսիվ։ Նրա դիտարկմամբ իրավիճակի վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ է «վերջ տալ հանածո վառելիքի ճյուղի անիմաստ սուբսիդավորմանը» և սկսել «աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքից»։
Ներկայումս էքստրեմալ եղանակային երևույթների ծանր հետևանքները, պարենային անվտանգության համար, առավել սաստիկ են զգացել հետևյալ երկրների բնակիչները՝
1․ Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրների,
2․ Ասիայի,
3․ փոքր կղզի պետությունների,
4․Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բնակիչները:






Թողնել մեկնաբանություն