Երևանի բուսաբանական այգում ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի աշխատակիցների ձանասեր աշխատանքի շնորհիվ այգում գործում է կանաչ օազիս՝ «Կանաչ պատ»։ Դրանք սովորաբար անվանում են ուղղահայաց այգիներ՝ իրենց գրավիչ գեղագիտությունից բացի, կանաչ պատերը ունեն մի շարք բնապահպանական, գեղագիտական նշանակություն։
Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ «Կանաչ պատում» ներկայացված են բույսեր 13 ընտանիքներից, որոնք ներկայացնում են Հայաստանը, Կարիբյան ավազանը, Կենտրոնական և Հարավային Ամերիկան, Հարավային Աֆրիկան, Ամերիկան, Հարավ արևելյան Ասիան, Ավստրալիան, Միջերկրածովյան տարածաշրջանը, Բրազիլիան, Արգենտինան, Մեքսիկան, Չինաստանը, Ճապոնիան և Վիետնամը։

Ի դեպ, Կանաչ պատի» բույսերը փոխվում են ըստ սեզոնի։
Բնության և մարդկային ջանքերի համադրությամբ «Կանաչ պատը» ծառայում է որպես բնապահպանական կայունության և համայնքային համագործակցության ներդաշնակ համակեցության կենդանի վկայություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ





Թողնել մեկնաբանություն