Կայացավ էկզոտիկ խոլորձների հայաստանյան 2-րդ ցուցահանդեսը

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a1%d5%be-%d5%a7%d5%af%d5%a6%d5%b8%d5%bf%d5%ab%d5%af-%d5%ad%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%b1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/

Մարտի 25 և 26-ին Երևանի բուսաբանական այգու արևադարձային և մերձարևադարձայի բույսերի ջերմոցում տեղի ունեցավ Խոլորձների երկրորդ հայաստանյան ցուցահանդեսը։ Երկու օր ընթացող ցուցադրության ընթացքում մասնակիցները ներկայացրել էին էկզոտիկ խոլորձներ։

Eco.am սոցիալական հարթակը ներկա լինելով ցուցահանդեսին նկատեց, որ այս անգամ մասնակիցները 5-ն էին, որոնք 100-ից մինչև 200-ի հասնող իրենց ահռելի հավաքածուներից Երևանի բուսաբանական այգում ցուցադրել էին ընդամենը 10-30 բույս։

Իսկ ցուցադրված բոլոր բույսերը թեև պատկանում էին խոլորձների ընտանիքին, բայց տարբերվում էին իրենց ծաղիկների և տեսակների բազմազանությամբ, որոնք ներկայացրել էին հենց աճեցնողները, ում հետ այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու և ուղղելու իրենց հարցերը։ Իսկ մասնակիցները այցելուներին սիրահոժար պատմում էին իրենց բույսերի, սիրելի հոբբիի մասին, մանրամասնորեն ներկայացնելով իրենց հավաքածուներն ու նրանց յուրօրինակ պատմություները։

Իսկ Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ բուսասերների համար ցուցահանդեսը յուրահատուկ տոն էր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել