Ծովագյուղի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից

https://eco.am/%d5%ae%d5%b8%d5%be%d5%a1%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ac%d5%b8%d5%b2%d5%a1%d6%83%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%a8-%d5%b4/

Յուրաքանչուր տարվա այս ժամանակահատվածում իրենց հանգիստը Սևանա լճի տարածքում կազմակերպող համաքաղաքացիները, երբեմն անտեսելով շրջակա միջավայրի պահպանության ամենակարևոր գործոնը, սննդի մնացորդները թողնում են ափամերձ տարածքում՝ աղտոտելով և՛ բնությունը, և՛ խաթարելով իրենցից  հետո հանրային տվյալ ափում իրենց հանգիստը պլանավորած համաքաղաքացիների հանգիստը։

 Շրջակա միջավայրի մաքրության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս, լինի ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, թե քաղաքացի կամ զբոսաշրջիկ:

 «Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքում ազգային պարկի աշխատակազմի կողմից  իրականացվել են մաքրման աշխատանքներ. տարածքը մաքրվել է աղբից»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու հորդորում համաքաղաքացիներին, որ բնության գիրկ այցելելիս չմոռանան խիստ սրտացավ և հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր շրջակա միջավայրի և բնական հուշարձանների հանդեպ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով