Վերջերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին զանգ էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի հարակից հատվածներում հյուծված, երիտասարդ քարարծիվ են գտել։ Տեսչական մարմնի աշխատակիցները քարարծվին տեղափոխել էին «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ, որտեղ նա ստացել է համապատասխան խնամք։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի փոխանցմամբ մասնագետները, Հայաստանում առաջին անգամ քարարծվի վրա հաջողությամբ տեղադրել են արբանյակային տվիչ։
Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու քարարշբի չուն, լոկալ տեղաշարժերը, վարքագծային առանձնահատկությունները, տեսակների էկոլոգիային և կենսաբանությանը վերաբերվող այլ հետաքրքիր փաստեր, վեր հանել սպառնացող վտանգների մի մասը, օրինակ՝ թռչնի համար վտանգավոր էլեկտրասյուներն ու լարերը և այլն։

Այսօր արդեն «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամում խնամք ստացած քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված հանրային արշավի շրջանակներում քարարծիվն ընտրվել է տարվա թռչուն։ Հայաստանում քարարծիվը համարվում է քիչ ուսումնասիրված տեսակ և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։





Թողնել մեկնաբանություն