«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի շրջանակներում․ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) Վայոց ձորի և Սիսիանի 3 շահառու համայնքներին են փոխանցել ֆոտովոլտային հիբրիդ շարժական կայաններ։
Eco.am սոցիալական հարթակը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ կայանները կարող են աշխատել ինչպես ցանցին միացած տարբերակով, այնպես էլ ինքնավար ռեժիմում՝ հոսանք ապահովելով հեռագնա արոտներում, աշխատացնելով կթի ագրեգատներ, մեղրաքամ սարքեր և էլեկտրական հովիվներ։ Պարզ կոնստրուկցիայի շնորհիվ այն կարող է արագորեն հավաքվել և տեղափոխվել ցանկացած վայր՝ նույնիսկ մասնագիտական որակավորում չունեցող ֆերմերների կողմից։
Յուրաքանչյուր սարք համալրված է 2,2 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային մարտկոցով, 3 Կվտ դրվածքային հզորությամբ հիբրիդ ինվերտորով և 300 ԱԺ գելային մարտկոցով։ Մեկական կայաններ կփոխանցվեն Հերմոն, Վերնաշեն և Շաղատ բնակավայրեր, իսկ 4 կմնան Շատինում՝ աջակցելու մարդու և վայրի կենդանիների միջև կոնֆլիկտի մեղմացմանը։
Մինչև սարքերի հանձնելը «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրենը իրականացրել է ապագա շահառուների վերապատրաստում։ Նախաձեռնությունը իրականացվել է ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ կողմից ֆինանսավորվող և ԼԻԼԱ ծրագրի կողմից համաֆինանսավորվող
«Ինքնավար-հիբրիդայաին արևային էլեկտրակայանների կիրառումը որպես ճգնաժամից տուժած բնակչության կենսապահովման բարձրացման միջոց» ծրագրի շրջանակներում։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ ՌԶԳ հետ համագործակցությամբ





Թողնել մեկնաբանություն