Ինչ է լինում օրգանիզմի հետ, երբ օրական 10 հազար քայլ ենք անում

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a6%d5%b4%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%a5%d6%80%d5%a2-%d6%85%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-10/

Դուք հավանաբար լսել եք, որ օրական 10 000 քայլ անելը դրական է ազդում առողջության վրա: Եկեք հասկանանք, թե, ի վերջո, ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ այդ ընթացքում:

1. Լավանում է սրտի աշխատանքը

Անգամ եթե օրական 1000 քայլ անեք, դա կօգնի խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից: Շարժումն օգնում է մկաններին ավելի արդյունավետորեն մղել արյունը դեպի անոթներ: Նվազում է սրտի կաթվածի ռիսկը:

2. Նվազում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը

Ինչպես հայտնի է՝ վատ խոլեստերինը կարող է թրոմբների առաջացման պատճառ դառնալ, իսկ ակտիվ շարժումն օգնում է այրել խոլեստերինն ավելի էֆեկտիվ:

3. Ավելի դրական եք մտածում

Օրական 10 հազար քայլը կծառայի ոչ միայն ֆիզիկական առողջության բարելավմանը, այլև հոգեկան:

Բանն այն է, որ շարժման մեջ մեր օրգանիզմն արտադրում է էնդորֆիններ: Բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը: Արդյունքում՝ մարդն ավելի քիչ է նյարդային լարվածություն ապրում:

4. Ամրանում են ոսկորները

Քայլքն ու ֆիզիկական ակտիվության այլ տեսակները մարդու կմախքն ավելի ամուր են դարձնում եւ օգնում պայքարել օստեոպորոզի դեմ:

5. Այրվում են ավելորդ կալորիաները

Իհարկե, սա չի նշանակում, թե Դուք մեկ շաբաթում մի քանի կիլոգրամ կգցեք, սակայն կարող եք օրական 50 կալորիա այրել: Ավելի շատ ճարպ այրելու համար պետք է քայլքին ֆիզիկական վարժություններ ավելացնել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել