Դաժան շոգը, տոթ աշխատասենյակն ու չհագեցող ծարավը սկզբունքորեն զրկում են ցերեկային սնվելուց։ Անգամ շատերն ուրախանում են՝ «Ինչ լավ է, չեմ ուտում, ուրեմն նիհարում եմ»։ Սակայն, չանցած մի քանի ժամ՝ երեկոյան օրգանիզմը պահանջում է լրացնել սննդարար նյութերի պակասը, ինչն էլ, այսպես ասած, քանդում է մեր տունը։ Երեկոյան օրգանիզմն իր բոլոր ֆերմենտներով ու հորմոններով հակված է ճարպեր կուտակելու։ Ինչ մենք կտանք մեր օրգանիզմին՝ սննդի տեսքով, նա խնամքով կկուտակի մեր գոտկատեղում։
Բայց, մի նեղսրտեք, իրավիճակն այդքան էլ անհուսալի չէ, եթե իհարկե կարողանաք գրագետ ու հմտորեն օգտագործել երեկոյան անհագ ախորժակի դեմ պայքարի միջոցները։
Նիհարել՝ առանց քաղցած մնալու
«Ինչ ուտել, որպեսզի ավելորդ կիլոգրամներ չկուտակվեն»,- սա նիհարել ցանկացողների ամենից շատ հուզող հարցերից մեկն է։
Պետք է հիշե՛լ․ գեղեցիկ կազմվածք ունենալու համար պետք չէ հոգ տանել ու կենտրոնանալ միայն «ինչ ուտել» և «ինչ չուտելու» մասին։ Առողջության համար ավելի օգտակար և արդյունավետ է, երբ միաժամանակ զբաղվում եք նաև մարմնամարզությամբ։
Շատերն անգամ ավելորդ կիլոգրամներին հրաժեշտ տալու համար օրեր շարունակ քաղցած են մնում և չեն պատկերացնում, որ մեծ հարվածի տակ են դնում սեփական առողջությունը։ Քաղցած մնալն անթույլատրելի է, պարզապես պետք է փոխել սննդակարգը՝ պահպանելով առողջ ապրելակերպի հիմնական կանոնները․
1․ Չափազանց յուղալի մսեղենը փոխարինեք թռչնամսով և ձկնեղենով։
2․ Գազավորված քաղցր ըմպելիքները՝ թարմ քամած հյութերով
3․ Սպիտակ հացը՝ սև հացահատիկներով
4․Հնարավորինս հաճախ կերեք մրգեր և թարմ բանջարեղեն
5․ Օրվա ընթացքում 1․5-2 լիտր ջուր խմեք
6․ Մի չարաշահեք ալկոհոլը, աղն ու շաքարը
7․ Զբաղվե՛ք սպորտով։
Հրաժարվե՛ք
1․չիպսերից
2․ պայածոյացված մթերքներից
3․ կիսաֆաբրիկատներից։






Թողնել մեկնաբանություն