Ինչպես հաղթահարել սթրեսը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac-%d5%bd%d5%a9%d6%80%d5%a5%d5%bd%d5%a8/

Մեր օրերում ոչ ոք ապահովագրված չէ ձախողումներից, բայց երբեմն դրանք այնքան հաճախ են իրար հաջորդում թե՛ անձնական կյանքում և թե՛ աշխատանքում, որ մարդը ելքեր չգտնելով աստիճանաբար ընկնում է խորը դեպրեսիայի մեջ։ Այդ ժամանակ մարդու օրգանիզմը, իհարկե ոչ միանգամից, բայց սկսում է արձագանքել կուտակվող  հոգնածությանը, նյարդերը սկսում են տեղի տալ և դառնում է լացկան և ջղագրգիռ։

Իրավիճակից դուրս գալու համար Eco.am-ն առաջարկում է սթրեսից դուրս գալու մի քանի պարզագույն խորհուրդներ։

Պետք է նստեք և հանգիստ ծանր ու թեթև անեք, ճիշտ կլինի դա անել բնության գրկում կամ քաղաքային զբոսայգում։ Նման վայրերում ինքնստինքյան հանգում եք այն մտքին, որ ամեն ինչ անցողիկ է։ Ուղղակի թուլացեք, նայեք ձեր շուրջը, շնչեք ամբողջ կրծքով և որոշ ժամանակ նստած մնացեք՝ փորձելով ոչ մի բանի մասին չմտածել։

Առաջին օգնություն՝ սթրեսի դեմ

Սթրեսային իրավիճակում հայտնվելով կիրառեք հետևյալ խորհուրդները․

1․ Հնարավորության դեպքում 1 բաժակ սառը ջուր խմեք՝ կում-կում, մտովի պատկերացնելով, թե ինչպես է այն հոսում ներքին օրգաններով։

2․ Հաշվեք մինչև տասը, ապա շնչեք քթով՝ ամեն անգամ կարճատև պահելով շնչառությունը։

3․ Լվացվեք, ճակատն ու քունքերը շփեք սառը ջրով։

4․ Թուլացրեք բերանի անկյունների մկանները, լեզվով խոնավեցրեք շուրթերը։ Պատկերացրեք, թե ինչ արտահայտություն ունի ձեր դեմքը և թուլացրեք դեմքի մկանները։

5․ Առանց շտապելու նայեք շուրջբոլորը։ Հայացքը դանդաղորեն սահեցրեք մի առարկայից մյուսը՝ մտովի տալով դրանց անուններն ու նկարագիրը։

6․ Որևէ փոքր իր վերցրեք և սկսեք ուսումնասիրել։ Մի քանի րոպե անց փակեք աչքերը և փորձեք մտովի վերականգնել առարկայի բոլոր մանրամասները։

7․ Եթե հնարավոր է, դուրս եկեք զբոսնելու, կամ նստեք և նայեք երկնքին։ Լողացող ամպիկներից պատկերներ «գծագրեք»։ Իսկ եթե դուրս գալ չեք կարող, ապա թուղթ ու գունավոր մատիտներ վերցրեք և նկարեք գեղեցիկ բնապատկեր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով