Ինչպես Էկո վարքագիծ դրսևորել աշխատավայրում

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7%d5%af%d5%b8-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%a4%d6%80%d5%bd%d6%87%d5%b8%d6%80%d5%a5%d6%84-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%be/

Էկո վարքագիծը կարևոր հանգամանք է առօրյա բոլոր իրավիճակներում՝ տանը, բնության գրկում, արձակուրդում, թե աշխատանքի վայրում։ Գուցե հիմա կառարկեք, թե աշխատանքի վայրում այն անհնար է, բայց բացառելու փոխարեն հետևե՛ք Eco.am սոցիալական հարթակի խորհուրդներին և ինքներդ համոզվեք դրանում։

1․ Բացիկներ, ֆաքս ուղարկելու կամ նամակ գրելու փոխարեն, որպես կապի միջոց օգտագործեք էլեկտրոնային փոստի տարբերակը։

2․ Նոթատետրի փոխարեն սևագրության համար օգտագործեք ոչ անհրաժեշտ տպված թղթերը։ Անգամ երկու կողմում էլ տպված թղթի վրա օգտագործելու համար կգտնվի ազատ տեղ։

3․ Ձեր գրասենյակային իրերի և տպիչի համար հնարավորության դեպքում միշտ փնտրեք և գնեք վերամշակված թղթեր։

4․ Հնարավորության դեպքում հրավիրատոմսերի, ծրարների, թղթապանակների և այլնի համար օգտագործեք վերամշակված թուղթ, դրանք միաժամանակ կլինեն և օրիգինալ և օգտակար։

5․ Աշխատավայրի համար այլևս ոչ անհրաժեշտ ամսագրերը մի՛ նետեք աղբամանը, այլ տվեք Ձեր ընկերներին, կամ՝ Ձեր բժշկին, ատամնաբույժին, կամ տեղական հիվանդանոցին՝ իրենց սպասասրահում դնելու համար։

6․ Աշխատանքն ավարտելուց հետո անջատեք համակարգիչի էկրանը, տպիչը և այլ սարքավորումներ։ Չնայած, որ համակարգիչը գտնվում է դադարի վիճակում, այն դեռևս շարունակում է էներգիա օգտագործել, և դա համաշխարհային տաքացման համար նպաստավոր պայման է հանդիսանում:

7․ Երբ գնում եք ճաշելու կամ հանդիպման, միշտ անջատեք Ձեր աշխատասենյակի լույսը և համակարգչի էկրանը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով