Օգոստոսի 28-ին, ժամը 10:15 Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) ահազանգ ստացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և Վայոց ձորի բնապահպանական տեսչական մարմնից առ այն, որ արջի ճիչեր են լսվում Վայոց ձորի Եղեգիս համայնքում և, ըստ նախնական տվյալների, արջը հայտնվել էր թակարդի մեջ։
Անհապաղ միջոցներ ձեռնարկվեցին, հիմնադրամի յոթ աշխատակիցներ եղան դեպքի վայրում, որտեղ աշխատակիցներին միացան ԱԻՆ-ի փրկարարար ծառայության, Տեսչական մարմնի, ոստիկանության աշխատակիցները։ Արջի 7 ամսական քոթոթը խեղդվում էր պարանոցի շրջանում փաթաթված մալուխի հետևանքով: Նույն տարածքում հայտնաբերվեցին 5 այլ տարբեր տրամաչափերի մալուխներ տեղադրված որսագողերի կողմից:
Նախնական դրոնով զննում իրականացնելուց և քնեցնելուց հետո՝ արջին տեղափոխել են ապահով տեղամաս: Հետսրսկումից անմիջապես 5 րոպե հետո քոթոթը վազեց սարն ի վեր:
«7-8 ամսական արջուկ էր, արվել է նաև կատաղության դեմ պատվաստում։ Չնայած արգելքին՝ այս տարածքում իրականացվում է ապօրինի որս։ Պետք է ասեմ, որ նույն կիրճում արջի սպանության 3-4 տարբեր դեպքեր են եղե միայն վերջին 2 տարիներին, ինչը չափազանց մտահոգիչ է։ Ուրախ եմ, որ կարողացանք փրկել այս քոթոթին»,-նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․




Թողնել մեկնաբանություն