Ամենօրյա սննդակարգը մեր առողջության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Սնունդը պետք է համընկնի կենսաբանական ռիթմերի հետ։ Սննդի ռեժիմի խախտման դեպքում խանգարվում են շատ ֆիզիոլոգիական և կենսաբանական բարդ մեխանիզմներ։
55-66 տարեկանից անհրաժեշտ է ավելի խստությամբ հետևել սննդի որոշակի նորմերի, որոնք անկասկած դրական ազդեցություն են թողնում առողջության վրա։ Տարեց հասակում էներգետիկ պահանջները անհամեմատ ցածր են։
Տարեց և ծեր հասակում սնունդը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին․
1․ Օրաբաժնի մեջ պետք է մտնի նորմալ քանակությամբ սպիրտ՝ 75-100 գրամ (1 կգ մարմնի զանգվածին՝ միջինը 1 գրամ), հիմնականում կաթի և կաթնամթերքի, շաբաթական մինչև երեք ձվի և ոչ յուղալի մսի ներառման միջոցով։
2․ Պետք է սահմանափակել աթերոսկլերոզի և ճարպակալման զարգացմանը նախատրամադրող ճարպերի ընդունումը՝ օրական միջինը մինչև 50-70 գրամ կաթ, մսի և այլ սննդի մեջ պարունակող ճարպերի հետ միասին։
3․ Սնունդը պետք է պարունակի նորմալ քանակությամբ կալցիում, ֆոսֆոր և երկարթ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել կալցիումով հարուստ սնունդ՝ զարկերակներում նրա ուժեղացված կուտակումից խուսափելու համար։
4․ Երբեմն, ատամների բացակայության դեպքում, սնունդը դառնում է միատեսակ, որը կարող է հանգեցնել ծերունական սակավարյունության։ Նման դեպքերում ցանկալի է օգտագործել բանջարեղենի հյութ կամ փոշենման վիճակում երկաթ՝ միաժամանակ լուծված աղաթթվի հետ։
5․ Սնունդը պետք է հարուստ լինի B խմբի վիտամիններով և C վիտամինով, քանի որ նրանց բացակայության դեպքում կարող է զարգանալ լակտոֆլավինային ավիտամինոզ, որն ուղեկցվում է լեզվի կարմրությամբ, աչքերի և մաշկի բորբոքային փոփոխություններով։
Խորհուրդ է տրվում օգտագործել հեղուկ սնունդ՝ օրական 0,5 լիտր, կաթի տեսքով, կաթնաշոռի, յուղալի պանիրների։ Ինչպես նաև միս, ձուկ, ձու, բանջարեղեն և մանրացրած մրգեր, մրգահյութեր, մեղր, բուսական սնունդ, լիարժեք թեփի հաց, կարտոֆիլ, ձավարներ։
Տարեց հասակում մարդիկ պետք է օգտագործեն մեծ քանակությամբ հում սնունդ։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մարմնի զանգվածին, խուսափելով քաշի ավելացումից։
Արգելված է խոլեստերինով հարուստ կենդանական ճարպեր ուտելը։ Անհրաժեշտ է նվազեցնել օգտագործվող հացի և խմորեղենի, ինչպես նաև շատ կոպիտ սննդի քանակը։
Այնուամենայնիվ, անկախ տարիքից, ճիշտ սնվելու դեպքում կապրե՛ք առողջ և կլինե՛ք երկարակյաց։






Թողնել մեկնաբանություն