Ինչպե՞ս է ծխախոտի ծուխն ազդում նորածնի առողջության վրա

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a7-%d5%ae%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf%d5%ab-%d5%ae%d5%b8%d6%82%d5%ad%d5%b6-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%ae%d5%b6/

Երբեմն ծնողների վտանգավոր սովորությունների հետևանքով երեխաները դառնում են այդ սովորությունների զոհ կամ ստիպված են լինում ողջ կյանքն ապրել արատով։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը ներկայացնում է 5 պատճ, թե ինչպես է ծխախոտի ծուխն ազդում նորածնի առողջության վրա։

Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ծխախոտի օգտագործման հետևանքներն են․

1. Ծխող մայրերի շրջանում առավել հավանական է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը, որը նորածինների շրջանում մահվան, հաշմանդամության և հիվանդությունների հիմնական պատճառն է։

2. Հղիության ընթացքում ծխող մայրերից ծնված յուրաքանչյուր հինգերորդ երեխա ունի ցածր քաշ։

3. Այն մայրերը, որոնք հղիության ընթացքում ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցության, առավել հավանական է, որ ունենան ավելի ցածր քաշ ունեցող երեխաներ, ինչը բացասաբար է անդրադառնում նորածնի առողջության վրա։

4. Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում ծխել են, և այն երեխաները, որոնք ծնվելուց հետո ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, ավելի հավանական է, որ ունենան մանկական հանկարծակի մահվան համախտանիշ, քան այն երեխաները, որոնք չեն ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը։

5. Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում ծխել են կամ ծնվելուց հետո ենթարկվել են երկրորդային ծխի ազդեցության, հաճախ ունեն ավելի թույլ շնչառական համակարգ (թոքեր), քան մյուս երեխաները, ինչը մեծացնում է բազմաթիվ առողջական խնդիրների առաջացման վտանգը:

Մի վտանգեք Ձեր և Ձեր նորածնի առողջությունը, բացառեք ծխի ազդեցությունը ինչպես հղիության, անպես էլ հետծննդաբերական շրջանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է ավելի քան 5500 բնակիչ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել