Շուրջ մեկ տարի է ինչ Հայաստանում արգելվեց մինչև 50 միկրոն հաստության մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը։ Մեկ տարի անց Eco.am սոցիալական հարթակն արձանագրում է, որ արդյունքում մարդիկ սովորեցին կիրառել 2 կարևոր էկո վարքագիծ․
1․Գնումների գնալիս անպայման վերցնել բազմակի օգտագործման էկո պայուսակ։
2․Մշտապես պայուսակի փոքրիկ մի անկյունում ունենալ գնումների համար էկո պայուսակ՝ պատահական անհրաժեշտ գնումներ կատարելու համար։
Սակայն էկո պայուսակն արդեն դարձել է նորաձև, այն նոր սերնդի համար ինքնադրսեւորվելու հիանալի հնարավորություն է։ Հատկապես նյութերի և գույների բազմազանությունը հնարավորություն է տալիս ընտրելու յուրաքանչյուր ճաշակ ու նախասիրություններ ունեցողներին։ Այնուամենայնիվ, էկո պայուսակը որպես աքսեսուար վաղուց արդեն դուրս է եկել միայն գնումներ կատարելիս օգտագործելու թրենդից, քանի որ Հայաստանում արդեն նկատելի է՝ ամեն 10-րդ մարդն այն կրում է հաճելիորեն։
Այսօր աշխարհի ավելի քան 40 երկիր արգելք կամ սահմանափակում է մտցրել պլաստիկ փաթեթավորման արտադրության վրա։ Այս ցուցակում հետխորհրդային ոչ մի երկիր չկա։ Միջին հաշվով երեք հոգուց բաղկացած ընտանիքն ամեն տարի օգտագործում է 1500 մեծ և 5000 փոքր պլաստիկ տոպրակ։ Ամենալավատեսական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուրը քայքայվում է ավելի քան 100 տարի։ Ինչո՞ւ են գրեթե բոլորը հայտնվում աղբավայրերում, աղտոտում հողն ու ջուրը։
Պոլիէթիլենը պատկանում է #4 տեսակի պլաստիկներին (LDPE կամ PEBD), դրանք են՝
1․ ձայնասկավառակները,
2․լինոլեումը,
3․ աղբի տոպրակներ, տոպրակներ և այլ իրեր, որոնք հնարավոր չէ այրել։
PET փաթեթավորումն անվտանգ է մարդկանց համար և վերամշակելի, բայց միայն տեսականորեն: Գործնականում դրա վերամշակումը չափազանց թանկ գործ է։ Հիմնական պատճառը, թե ինչու է պոլիէթիլենը գրավել մոլորակը, դրա էժանությունն է։ Վերամշակված պլաստիկից տոպրակ պատրաստելու համար պահանջվում է մոտ 40% ավելի շատ էներգիա, քան «նոր» պլաստիկ արտադրելու համար: Արդյո՞ք արդյունաբերական հսկաները կհամաձայնվեն դրան: Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր համար պատասխանել այս հռետորական հարցին։
Մի քանի կարևոր նկատառում
1․ Էստոնիայում թղթե տոպրակի արժեքը ավելի ցածր է, քան պլաստիկինը:
2․ Ֆիլիպինների Մակատի քաղաքում պլաստիկ փաթեթավորում բաժանելու համար տուգանում են 5000 պեսո՝ մոտ 300 դոլար:
3․Եվրոպացիների ավելի քան 80%-ը կողմ է պոլիէթիլենի օգտագործման կրճատմանը։
4․ Չինաստանում գնորդին առաջարկվող պոլիէթիլենային տոպրակի համար վաճառողը վճարում է 1500 դոլար տուգանք։
5․Մեծ Բրիտանիան պոլիէթիլենային տոպրակները փոխարինել է թղթե տոպրակներով դեռևս 2008 թվականից։





Թողնել մեկնաբանություն