Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի, ծորակից կապտավուն ջուր էր հոսում։ Այսօր, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հետաքրքրվել է, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել։
«Կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, նշված և շենքի մյուս բնակարաններից նմուշառվել է խմելու ջուր, իրականացվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ, որևէ շեղում կամ անհանգստացնող բան չի հայտնաբերվել»,- քաղաքապետի հարցին ի պատասխան, ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն էլ ևս հայտնել է․ «Կատարվել է նմուշառում, պարզվել է, որ համապատասխանում է խմելու ջրի ստանդարտներին, իսկ նշված դեպքը հիմնականում կապված է եղել շենքի ներքին ցանցում, բնակչի մոտ սանիտարական սարքերի խափանման հետ, որն այս պահին կարգավորվել է»:
Այնուամենայնիվ, բնապահպանները ահազանգում են, որ խնդիրը ոչ թե սանիտարական սարքերի խափանումն է այլ օդի աղտոտվածության հետևանք, որը Երևանում հատել է նորմայի բոլոր սահմանները։






Թողնել մեկնաբանություն