Ինչու են ռուսները սուզվում սառցաջրում

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82-%d5%a5%d5%b6-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bd%d5%b8%d6%82%d5%a6%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%a6%d6%80%d5%b8%d6%82/

Ռուս ուղղափառ եկեղեցին, յուրաքանչյուր տարվա հունվարի 19-ին նշում է Տիրոջ մկրտությունը (հուլյան օրացույցային հունվարի 6-ը համապատասխանում է գրիգորյան օրացույցով 19-ին): Ռուս ժողովուրդը այս տոնին առանձնահատուկ տեղ է տալիս սառցաջրում սուզվելը, որը խորհրդանշում է  Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Մկրտության գլխավոր ավանդույթը մեծ ջրօրհնեքն է, որը կատարում են տոնի նախօրեին՝ մկրտության ճրագալույցին: Այդ օրը հոգևորականները եկեղեցու տակառներում օրհնում են ջուրը, իսկ հունվարի 19-ին յուրաքանչյուր մոտակա ջրամբարում սառույցի մեջ հատուկ կտրում են խաչի տեսքով ավազան, իսկ կողքին դնում են փայտե խաչ՝ սառցե աղավնիով (Սուրբ Հոգու նշանն է): Տիրոջ մկրտության պատարագից հետո՝ բոլորը խաչակրաց քայլերթով գնում են դեպի ջրամբարը, Տեր հայրն աղոթք է անում, դրանից հետո՝ գետից սուրբ ջուր են վերցնում, ոմանք տանում են ջուրը իրենց հետ, ոմանք ցողվում ջրով հենց նույն տեղում, կան նաեւ մարդիկ, ովքեր լողանում են սառցաջրում:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն տարի այս տոնին հատուկ արարողակարգով պարտադիր սուզվում է սառցաջրում, սակայն այս տարի որոշել է զերծ մնալ։

«Համաճարակաբանական պայմաններից ելնելով այս տարի նախագահը նախընտրեց ականջալուր լինել  եկեղեցու ներկայացուցիչների խորհուրդներին և չսուզվել սառցաջրում»,- այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մինչ միջազգային մամուլն ու հասարակությունը կքննարկի ՌԴ նախագահի սառցաջրում չսուզվելու թեման, Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել է, թե ինչու են ռուսները սուզվում սառցաջրում և այդ երևույթն ինչ ազդեցություն ունի առողջության վրա։

Ինչ խորհուրդ ունի սառցաջրում սուզվելը

Մկրտության ժամանակ սուզվելը ժողովրդական սովորույթ է: Հին Ռուսաստանում մարդիկ հավատում էին, որ եթե սուզվեն ավազանի մեջ մկրտության ժանանակ, ապա կարելի է մաքրվել մեղքերից և պաշտպանել մարմինը հիվանդություններից ամբողջ տարի: Եկեղեցու ուսմունքի հետ այն ոչ մի կապ չունի: Եկեղեցին երբեք չի պահանջել հավատացյալներից սուզվել այդ ցրտին: Բայց մեր օրերում որոշ մարդիկ սուզվում են էքստրիմալ զգացողությունների համար, թռչում են սառցաջրի մեջ՝ գրազով կամ հետաքրքրության համար: Իսկ շատերը հավատում են, որ սառցաջրում այդ օրը սուզվելը կօգնի մաքրել հոգին մեղքերից, իսկ մարմինը՝ հիվանդություններից:

Բժիշկները առողջության համար վտանգավոր են համարում

Երևույթի մասին բժիշկներն այլ կարծիք ունեն: Նրանք պնդում են, որ որոշ քաղաքացիների համար սառցաջրում լողալը վտանգավոր է, եթե կան ծանր խրոնիկ հիվանդություններ, ապա սուզվելուց լավ կլինի հրաժարվել: Առողջ մարդիկ ևս պետք է շատ զգույշ մոտենան այդ հարցին և ուշադիր հետևեն կանոններին:

Կանոն 1

Մեծ ցանկության դեպքում կարող եք լողալ միայն ափի մոտակայքում գտնվող հատուկ սարքավորված սառցե ջրերի մեջ, լավ կլինի բժիշկների և փրկարարների վերահսկողության ներքո:

Կանոն 2

Անպայման սնվեք՝ սառցե «լոգանքի» գնալուց առաջ։ Մինչև սուզվելը մի փոքր տաքացեք:

Կանոն 3

Սառցե ավազանին պետք է մոտենալ հարմարավետ, չսայթաքող և հեշտությամբ շարժվող կոշիկներով:

Կանոն 4

Մինչ սուզվելը արգելվում է ալկոհոլ խմել, իսկ լողալուց հետո՝ խրախուսվում է։

Կանոն 5

Ոչ մի դեպքում չպետք է սուզվել գլխով, որպեսզի խուսափեք հիպոթերմայից և ուղեղի անոթների հնարավոր կտրուկ նեղացումից, որն իր հերթին կունենա անդառնալի հետևանքներ։

Կանոն 6

Հիպոթերմիությունից խուսափելու համար մեկ րոպեից ավելի մի մնացեք ջրում:

Կանոն 7

Սուզվելիս հատկապես պետք է զգույշ լինեն սրտանոթային, թոքային և այլ հիվանդություններ ունեցող մարդիկ: Մկրտության լողանալուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժիշկների հետ: Հիշեք, որ մկրտության լոգանքները կամընտիր են, և եկեղեցին առողջության հաշվին չի օրհնում «բաղնիքը»:

Կանոն 8

Լողալուց հետո հարկավոր է անմիջապես չորանալ և տաք հագուստ հագնել:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել