էքսկուրսիան անվտանգ անցկացնելու 12 կանոն

https://eco.am/%d5%a7%d6%84%d5%bd%d5%af%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-12-%d5%af%d5%a1%d5%b6/

Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը: Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ վարակվում են երեխաները, հետևաբար էքսկուրսիաներ մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը՝ հետևելով մի շարք կարևոր կանոննների, որն առաջարկում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

1․ Շուտ փչացող մթերքը տեղափոխե՛ք և պահե՛ք սառնարան-պայուսակներով։

2․ Եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն, մթերքները թարմ պահելու համար, ապա՝ մի՛ տվեք երեխաներին այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են՝

– երշիկ,

– ապուխտ,

– միս, հավի միս,

– ճարպ,

– պանիր,

– հավկիթ։

3 Խուսափե՛ք երեխաներին տալ․

– կաթնամթերք,

– ապխտած մթերք,

– ձու,

– կրեմային հրուշակեղեն,

– աղցաններ

Քանի որ թվարկած մթերքները նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար։

4 Եղանակին շիկացած ավտոմեքենայում մանրէների բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ են առաջանում։

5․ Մի՛ վերցրեք ձեզ հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում։

6․ Ստեղծե՛ք հաճախ լվացվելու և միրգն ու բանջարեղենը լվանալու հնարավորություն։

7․ Խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված։

8 Կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործե՛ք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն)։

9․Ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հանդիսանում են հիվանդածին մանրէների փոխանցողներ: Սնունդը անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորեք պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով։

10․ Խորոված պատրաստելիս, անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (լրիվ թերմիկ մշակում)։

11․ Օգտագործե՛ք անձնական սպասք և հիգիենայի պարագաներ։

12 եթե այնուամենայնիվ ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով