Էկո հանրագիտարան. Ընկույզ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a6/

Ընկույզը օգտակար և անհրաժեշտ նյութերի շտեմարան է, այն օգնում է օրգանիզմը տոնուսի մեջ պահել, կիրառվում է բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաների, քաղցկեղային հիվանդությունների բուժման համար:

Օգնում է պահպանել իմունիտետը: Ընկույզի տերևները օգտագործվում են վերքերի ապաքինման համար, օգտակար է հիպերտոնիայի, սիրտ-անոթային հիվանությունների դեպքում:

Սակայն ընկույզի օգտագործումը պետք է լինի չափավոր: Օրական կարելի է օգտագործել 150-200 գ ընկույզ: Նշված չափաբաժնից ավել օգտագործումը կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ. ցան, գլխուղեղի անոթների սպազմ, սրտառնոց, փսխում, փորլուծություն:

Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ մթերքը բարձր կալորիականություն ունի և դժվար է մարսվում: Նրանք ովքեր խիստ դիետա են պահում պետք է խուսափեն ընկույզի օգտագործումից:

Հղիները և կերակրող մայրերը ընկույզ կարող են օգտագործել շատ քիչ քանակությամբ:

Երեխաներին ընկույզ կարելի է տալ 3 տարեկանից սկսած և խիստ չափավոր:

Ընկույզի չափից շատ օգտագործման դեպքում երեխայի մոտ կարող են նկատվել հետևյալ նշանները

Ցավ լյարդում, Բարձր ջերմություն, Գլխացավ, Անհանգստություն աղիներում:

Այս նշանների դեպքում պետք է շատ ջուր խմել և համապատասխան դեղորայք ընդունել: Վերը ասվածը չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ արժեքավոր մթերքից, պետք է պարզապես չափավոր օգտագործել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել