Էկոփաթեթավորում․ նվազեցնենք շրջակա միջավայրի աղտոտումը

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8%d6%83%d5%a1%d5%a9%d5%a5%d5%a9%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%b6%d5%be%d5%a1%d5%a6%d5%a5%d6%81%d5%b6%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1/

Դուք երևի նկատել եք, թե ինչ եռուզեռ է այժմ տիրում էկոարտադրանքի շուրջ: Բոլոր սոցիալական ցանցերը կոչ են անում հրաժարվել պլաստիկե տարաներից ու տոպրակներից: Դա մարքեթինգային քայլ չէ, այլ՝ գնորդների և արտադրողների ընտրությունն է:

Գաղտնիք չէ, որ փաթեթավորումն աղտոտում է շրջակա միջավայրը, այդ իսկ պատճառով, լավ կլինի, եթե փաթեթավորումն իրականացնենք էկո տարբերակով՝ թղթից։

Eco.am-ն այսօր կներկայացնի էկոփաթեթավորման առավելությունները՝ սեփական արտադրանքի համար.

1 Մարքեթինգային գրավչություն

Էկոփաթեթավորումը պետք է ունենա բնական տեսք, ծանրաբեռնված չլինի ճչացող ձևավորմամբ և գրառումներով։ Դրանով դուք կկարողանաք բարձրացնել վաճառքի տոկոսները:

  1. Հավատարմություն ապրանքանիշին

Էկոփաթեթավորում ընտրում են այն մարդիկ, որոնց հուզում է թափոնների վերամշակման թեման: Երբ նրանք տեսնում են, որ արտադրողին հուզում է շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը, ստեղծվում է հավատարմություն: Հնարավորությունը, որ ձեր արտադրանքը կընտրեն հաջորդ անգամ՝ աճում է:

  1. Համապատասխանել տենդենցներին

Փորձագետները նշում են, որ կա թղթե փաթեթավորման աճի միտում, այն պայմանավորված է տարբեր սոցիալական արշավներով: Մոտ ժամանակներում կաճի լիովին վերամշակման ենթարկվող փաթեթավորման նկատմամբ պահանջարկը և կդժվարանա մրցակիցների միջև ընտրությունը։

Անկասկած էկոփաթեթավորումը թանկ է և ոչ միշտ է հարմար, բայց դա ապագայի խնդիր է: Համաձայն վերջին տվյալների, ամեն օր մեկ մարդուն բաժին է ընկնում 88 կգ պլաստիկե տարա: Ուստի, լավ կլինի ձեր ընտրությունը կանգ առնի էկոփաթեթավորման վրա։

Ինչ է անհրաժեշտ էկոփաթեթավորման համար

1 Նախ, ընտրեք ձեզ հարմար ձևավորում և փաթեթավորման կառուցվածք:

2 Ընտրեք թղթե փաթեթներ, տուփեր, ափսեներ, բաժակներ և այլն:

Գրավիչ և ինֆորմացիոն փաթեթավորումը ոչ միայն դրա պարունակությունը անվնաս պահելու միջոց է, այլ նաև ապրանքի մարքեթինգային առաջ մղման ձև: Գրեթե ցանկացած ապրանք փաթեթավորվում է մեծ քանակի թղթով, տոպրակով, պլաստիկով, որն օգտագործողը նետում է աղբամանը: Արդյունքում, քաղաքների շուրջ գոյանում են աճող աղբանոցներ, որոնց 40 տոկոսը կազմում է փաթեթավորման թափոնները: Այդ պատճառով, շատ ապրանքանիշերի համար, էկոլոգիական փաթեթավորումը դարձել է հիմնական պայման:

Էկոփաթեթավորման գլխավոր հատկություննն է նվազագույն վնաս հասցնել էկոլոգիային՝ վերամշակման ժամանակ, իսկ կատարյալ կլիներ վնասի իսպառ բացակայությունը: Այդ խնդրի լուծման համար, ակտիվ աշխատանքներ են տարվում մի քանի ուղղություններով:

Կենսաքայքայվող պոլիմերներից փաթեթավորում

1970-ականներին, կենսաբանորեն քայքայվող պոլիմերային նյութերի ստեղծման ուղղությամբ, սկսվեցին հետազոտություններ։ Տարբեր ազդեցությունների տակ մակրոմոլեկուլների քայքայման հատկությունը, ինչպիսին արևի լույսն է, օդը, ջերմությունը, մինչև ցածր մոլեկուլյար քաշ ունեցող նյութերը, հեշտ մարսվող միկրոօրգանիզմները, ելման կետ է հանդիսանում ինքնաքայքայվող պոլիմերների ստեղծման համար: Մեծ տարածում են գտել կենսաքայքայվող պոլիմերային նյութերի հետևյալ տեսակները.

  1. Որպես հիմնական հումք, օգտագործվում են այն նույն նավթանյութերը: Տարբեր կատալիզատորներով արագացնում են քայքայումը՝ 150 տարուց մինչև 2-5 տարի ժամկետում:

Որպես այդպիսի հավելանյութեր են հանդես գալիս կրախմալը, պոլիկապրոլակտոնը, սախարոզայի ֆերմենտացիայի վրա հիմնված պոլիմերներ:

  1. Բնական հումքից պոլիմերային նյութեր, կարող են ենթարկվել կրկնակի վերամշակման, նաև այրվել: Մեթիլցելուլոզայից և սպիտակուցային միացություններից կամ պոլիկաթնային թթուների հիմքի վրա ստեղծված բիոպլաստիկ, որը հողի մեջ հայտնվելիս արագ քայքայվում է միկրոօրգանիզմների ազդեցության տակ:
  2. Ջրաքայքայվող թաղանթ վինիլացետատից և պոլիվինիլ սպիրտից պատրաստված: Առաջին հայացքից այս նյութերը էկոլոգիական փաթեթավորում ստեղծելու համար իդելական որոշում են: Սակայն, պոլիմերային թաղանթների արտադրության վրա ծախսվում են մեծ քանակությամբ ռեսուրսներ՝ էներգիա, նավթ, գյուղատնտեսական հող և այլն: Այդ պատճառով էլ գիտնականները մինչև այժմ ընդհանուր հայտարարի չեն գալիս:

Էկոլոգիական նյութերի օգտագործումը փաթեթավորման ստեղծման համար

Համաշխարհային առաջատար ապրանքանիշերն ավելի հաճախ են պատրաստում տարաներ՝ բնական նյութերից, որոնց քայքայումը բացառապես անվնաս է շրջակա միջավայրի համար:

1.Ստվարաթղթե տուփեր, որոնք պատրաստված են երկրորդային հումքից:

2.Խոշոր առևտրային ցանցերում սովորական պոլիէթիլենային տոպրակների փոխարինումը՝ թղթե տոպրակներով:

3.Սննդամթերքի համար թղթից և կենսաքայքայվող պլաստիկով էկոփաթեթավորում:

4. Բացարձակ անսովոր նյութերի կիրառում՝ փաթեթավորման ստեղծման մեջ, օրինակ․

Ա Ձվի համար փաթեթավորում, որը ստեղծված է սեղմված խոտից

ԲԲաժակի համար տուփ, որը պատրաստված է տաք ըմպելիքի տակ դրվող խցանային տաքդիրներից

ԳԸմպելիքի համար սառույցե շիշ՝ որպես լողափային տարբերակ:

5.Ապակե վերադարձվող տարա:

Ստեղծագործական մոտեցումը կօգնի շահավետ ձևով ներկայացնել ապրանքի առավելությունները և գրավել գնորդներին, որոնց հուզում է էկոլոգիայի վիճակը:

Փաթեթավորման էկոլոգիական մակնիշավորում

Էկոլոգիապես մաքուր ապրանքը մակնիշավորվում է հատուկ նշանով, յուրաքանչյուր շրջան ունի իր հատուկ նշանը: Էկոլոգիայի մասին հոգ տանելը առաջին հերթին ներդրում է մեր և մեր երեխաների առողջության համար:

Կիրառելով էկոլոգիական մակնիշավորմամբ ապրանքներ, գերադասելով էկոփաթեթավորումը՝ խթանում ենք խնայողական տեխնոլոգիաների զարգացումը։ Ռեսուրսների խնայումը լավագույն մեթոդն է բնությանն օգնելու հարցում:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով