Մեր օրերում անհանգստությունը, սթրեսը, նյարդային լարվածությունն անդավաճան ուղեկցում են ամենքիս, ինչի հետեւանքով զարգանում են ախտանշաններ, որոնք հաղթահարել հնարավոր չէ՝ առանց հանգստացնող միջոցների, որոնք պետք է ընդունել բացառապես բժշկի նշանակումներով: Իսկ էկոբժշկությունն առաջարկում է առանց դեղամիջոցների բնական բուժում, որի առաջին նախապայմաններն են՝ ճիշտ կողմնորոշվելը բնության էկոհամակարգում եւ բնական սնունդը:
Էկոբժշկության մեջ կարեւոր դեր են զբաղեցնում արտոնագրված էլեկտրոտիկ լուծույթները եւ բնական ծագում ունեցող միջոցները, որոնք պատրաստվում են հատուկ սարքավորումներով: Էկոբժշկությունն ուղղված է ոչ միայն հիվանդության սիմպտոմների չեզոքացմանն, այլ նաեւ հիվանդության պատճառի վերացմանը: Ընդ որում՝ այն ոչ միայն խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար է, այլ բոլորի: Այն հնարավորություն է տալիս բարձրացնել սեփական կյանքի որակը, լիարժեք նորացնել սեփական ռեսուրսները եւ վերականգնել կենսական պոտենցիալը:
21-րդ դարում անհնար է խոսել այն մասին, որ, օրինակ, մարդու օրգանիզմը կարող է ինքնամաքրվել, ինչպես այն հնարավոր էր մի քանի տասնյակ տարի առաջ: Էկոլոգիայի մակարդակը, սննդի եւ ջրի ցածր որակը, թունավոր քիմիական միացությունների ավելորդ քանակը, որոնք օգտագործվում են սննդի արտադրությունում եւ ոչ միայն, այս բոլոր կոմպոնենտները միասին բերում են օրգանիզմի ընդհանուր թունավորման եւ օրգանիզմի հիմնական ֆիլտր հանդիսացող լյարդի գերլարման, ինչը շատերի ցավոտ տեղն է: Ցանկացած մասշտաբի հիվանդություն՝ քրոնիկ հոգնածություն, ցածր իմունիտետ, մաշկային խնդիրներ, տարբեր ալերգիկ ռեակցիաներ այս կամ այն կերպ կապված են օրգանիզմի թունավորման հետ: Ուստի՝ լիարժեք կոմպլեքս բուժում իրականացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է մաքրել օրգանիզմը թույներից, շլակերից եւ մակաբույծներից:
Ի՞նչ փուլերից է բաղկացած բուժումն էկոբժշկության մեջ
Առաջին հերթին կարեւոր է մասնագետի հետ խորհրդակցությունը, որի ժամանակ անհատական ընտրվում է հետազոտությունների ցուցակը եւ նշանակվում է բուժում, որը բաղկացած է հետեւյալ փուլերից.\
1.Նախապատրաստական: Տեւողությունը ընտրվում է անհատական մասնագետի հետ խորհրդակցելով: Այդ ընթացքում իմունային համակարգը՝ լեղուղին եւ աղիստամոքսային համակարգը նախապատրաստվում են օրգանիզմի մաքրմանը թույներից, շլակերից, տոքսիններից: Արդեն այս փուլում սկսվում է վիրուսային եւ բակտերյալ հիվանդությունների ճնշումը օրգանիզմում:
2.Մակաբույծների հեռացում: Կատարվում է բուժհիմնարկում, անպայման մասնագետի հսկողությամբ՝ մի քանի պրոցեսներով:
3.Թունազերծում եւ մաքրում: Վերջնականապես օրգանիզմից հեռացվում են մակաբույծները, աղիստամոքսային տրակտից հեռացվում են վնասակար նյութերը եւ օրգանիզմը ենթարկվում է խորը մաքրման:
4.Վերականգնողական: Վերականգնվում է աղիքների միկրոֆլորան, կարգավորվում է նյութափոխանակությունը, ամրացվում է իմունիտետը, աղիքների հակաթունավոր ֆունկցիան լավացվում է, լավանում է նաեւ մարսողական պրոցեսը: Վերականգնողական պրոցեսից հետո՝ հիվանդը ստանում է անհատական ցուցումներ հետագա վերականգնման եւ ռացիոնալ սննդակարգի վերաբերյալ:
Էկոոլորտի տարբեր մասնագետներ պնդում են, որ հասարակության էկոլոգիական գիտակցության բարձրացման եւ գլոբալ էկոլոգիական աղետի կանխման ուղիներից մեկն էլ էկոբժշկության զարգացումն ու հանրահռչակումն է: Ավելին՝ սա է ապագա քաղաքակրթության ճանապարհը:
Եղեք առողջ եւ պահպանեք էկոլոգիապես մաքուր ոչ միայն բնությունն, այլ նաեւ սեփական օրգանիզմը:




Թողնել մեկնաբանություն