Զավթած տարածքը վերադարձվեց «Սևան» ազգային պարկի տնօրինմանը

https://eco.am/%d5%a6%d5%a1%d5%be%d5%a9%d5%a1%d5%ae-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%be%d5%a5%d6%81-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a6/

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի  հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։
Իրականացվում են Սևանի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։
Ապամոնտաժվել է պարսպապատ քարե կիսակառույց շինություն, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ վերջին հանդիպման ժամանակ նախարար Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է  Սևանա լճի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից ու կառույցներից ազատելու Շրջակա միջավայրի նախարարության վճռականությունը։
«Ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:
Խնդրի լուծման համար անհրաժեշտ քաղաքական կամքը կա. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր, և մենք պետք է մեր ողջ ներուժով  լծվենք այդ տեսլականի կյանքի կոչմանը»,-նշել է նախարարը։
Ապամոնտաժման աշխատանքները  շարունակական բնույթ են կրելու։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով