Հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում և Արաբկիրում՝ հունվարի 18-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում հունվարի 16-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Կենտրոնում հունվարի 16-18-ը,
Շենգավիթում՝ հունվարի 16-ին։
Գյումրի, Հրազդան, Արարատ, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը, հունվարի 9-15 գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։




Թողնել մեկնաբանություն