Երևանի որոշ վարչական շրջաններում և մարզերում մթնոլորտային օդում գերազանցել է փոշու պարունակությունը

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87-%d5%b4%d5%a1/

Սեպտեմբերի 8-14-ը, Երևանի Կենտրոն վարչական շրջանում և Շենգավիթում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ինչպես Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

1․ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում,

2․Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-13-ը,

3․ Շենգավիթում՝ սեպտեմբերի 9-12-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Իսկ սեպտեմբերի 5-11-ը, Հայաստանի որոշ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ 1․Արարատում՝ սեպտեմբերի 5-7-ը,

2․Վանաձորում՝ սեպտեմբերի 5-7-ը, 10-11-ը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով