Երևանի թաքնված վայրերը․Ստորգետնյա աղի հիվանդանոց

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%a1%d6%84%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%b6%d5%b5%d5%a1-%d5%a1/

Ամառային օրերը հնարավորինս զով դարձնելու համար Eco.am-ը շարունակում է  ներկայացնել երևանյան գողտրիկ հանգստի գոտիներ, որոնք իդեալական հնարավորություն են տալիս միաժամանակ վայելել և՛ հանգիստը, և՛ բնությունն ու մաքուր օդը։ Իսկ դրա համար, ամենևին էլ պարտադիր չէ Երևանից դուրս վայրեր փնտրել։

Այսօր կխոսենք Երևանի աղի հանքի՝ աղի հիվանդանոցի մասին, որը բացահայտում կլինի շատերի համար։

Հազվագյուտ տեսարժան վայր, որը թաքնված է Ավան վարչական շրջանում՝ Երևանի աղի հանքում։ Այստեղ, հանքախորշերի հարևանությամբ, որտեղ աշխատում են հանքափորերը և հորատանցողները, հիվանդասենյակներ կան։ Այստեղ հիվանդները սաղավարտներ են կրում, իսկ բժիշկները` հանքափորերի լամպեր։  Այդ հանքահորի մուտքը նշված է կարմիր խաչով, իսկ սաղավարտները բաժանում է բժիշկը։

Հիվանդանոցը գտնվում է չմշակված հանքահորում։ Այստեղ մաքուր աղի քարանձավներ են, որտեղ բուժում են օդով։ Սպելեոթերապիայի սկզբունքը պարզ է. պետք է միայն շնչել։

Օրգանիզմի վրա ազդում են նատրիումի և քլորի իոնները։ Դրանք մոտ են ծովի աղին և ամրապնդում են իմունային համակարգը։ Բուժման ընթացքում հիվանդները մարզվում են, թենիս, խաղաթուղթ կամ լոտո խաղում, որտեղ քարերին փոխարինում են աղի բեկորները։

235 մետր ներքև իջնելու համար պահանջվում է ընդամենը մեկուկես րոպե։ Այստեղ հանքափորերն իջնում են աղ արդյունահանելու, իսկ ասթմայով հիվանդները` առողջանալու համար։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել