Ամեն տարի ապրիլի 22-ին ողջ աշխարհը նշում է Երկրի օրը։ Այն այս տարի նշվում է «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսով։ Օրվա նպատակը մեկն է՝ հանրության ուշադրությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի խնդիրների վրա։ Մասնավորապես՝ վճռական գործողություններ ձեռնարկել և դադարեցնել պլաստիկի օգտագործումը հանուն մարդու և մոլորակի առողջության։
«Մոլորակն ընդդեմ պլաստիկի» կարգախոսը մեզ կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել՝ դադարեցնել պլաստիկի օգտագործումը հանուն մարդու և մոլորակի առողջության՝ պահանջելով մինչև 2040 թվականը 60%-ով կրճատել պլաստիկի արտադրությունը, որի վերջնական նպատակն է ստեղծել ապագա առանց պլաստիկի և դադարեցնել մոլորակի այս մասշտաբային աղտոտումը:
Պլաստիկ թափոնների միլիարդավոր տարրերն աղտոտում են օվկիանոսները, լճերը և գետերը, մուտք են գործում նույնիսկ սնունդ, ինչի արդյունքում ուղղակի վտանգ է սպառնում մարդու առողջությանը։
Տարեկան արտադրվում է 380 մլն տոննա պլաստիկ:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) պատվերով՝ գերմանացի գիտնականների կողմից պատրաստված նոր զեկույցում ասվում է, որ մինչև 2050 թվականը համաշխարհային օվկիանոսներում պլաստիկի աղտոտվածությունը կարող է քառապատկվել:
Հետազոտողները պարզել են, որ վտանգավոր շեմից բարձր միկրոպլաստիկ կոնցենտրացիաներ արդեն գրանցվել են՝
1․ Միջերկրական,
2․Արևելաչինական,
3․Դեղին ծովերում,
4․ինչպես նաև Արկտիկայի սառույցներում:
8 Փաստ երկիրն աղտոտող իրերի մասին
1․ Տարեկան արտադրվում է 380 մլն տոննա պլաստիկ։
2․Վերջին տասնամյակի ընթացքում արտադրվել է ավելի շատ, քան ամբողջ 20-րդ դարում, և արտադրությունը միայն ընդլայնվում է:
3․Անցյալ տարի միայն արտադրվել է ավելի քան 500 միլիարդ պոլիէթիլենային տոպրակ, այսինքն՝ մեկ րոպեում մեկ միլիոն տոպրակ: Դրանց մեծ մասը մարդուն կսպասարկեն ընդամենը մի քանի րոպե, որից հետո կուղարկվեն աղբավայր, որտեղ դարեր շարունակ կքայքայվեն։
4․Միայն Միացյալ Նահանգներում անցյալ տարի վաճառվել է 100 միլիարդ պլաստիկ շիշ՝ երկրում մեկ անձի համար ավելի քան 300 շիշ: Դրանց 95%-ը գնացել է աղբավայր, և միայն 5%-ն է վերամշակվել ավելի ցածր տեխնոլոգիական իրերի մեջ, ինչպիսիք են այգու նստարանները: Այս պլաստիկից ոչ մի գրամ չի վերամշակվել նոր շշի մեջ:
5․Ջրի շիշ գնելիս նույնիսկ չենք էլ մտածում, որ դրա ստեղծման համար 6 անգամ ավելի շատ ջուր է օգտագործվել, քան այն պարունակում է:
6․ Մեր հագուստի մոտ 70%-ը պատրաստված է հում նավթից և արտազատում է միկրոպլաստմասսա: Խնդիրն ավելի է խորացնում նորաձևության ինդուստրիան՝ ժամանակակից մարդիկ 60%-ով ավելի շատ հագուստ են գնում, քան 15 տարի առաջ, բայց երկու անգամ ավելի հաճախ են թարմացնում զգեստապահարանը։
7․Ամեն տարի վաճառվում է 100 միլիարդ տարբեր հագուստ, և այդ հագուստի 85%-ը հայտնվում է աղբավայրերում, և միայն 1%-ն է վերամշակվում:
8․Կախված տարիքից, սեռից և բնակության վայրից՝ միջին վիճակագրական մարդը տարեկան կլանում է 70-120 հազար միկրոպլաստիկ մասնիկ։ Մենք այն ներշնչում ենք օդից, կուլ տալիս ջրի և սննդի հետ միասին։ Նրանք, ովքեր նախընտրում են խմել միայն շշալցված ջուր, իրենց մարմինը լրացուցիչ բեռնում են տարեկան ևս 90 հազար մասնիկներով։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրները քննարկվել է տնտեսվարողների հետ






Թողնել մեկնաբանություն