«Դուրս եկա բունկերից: Այլևս իմաստ չունի այստեղ նստելը: Երկինքը նարնջագույն է դարձել: Հորիզոնում հսկայական բռնկումներ են: Այնպիսի զգացողություն է, թե արևը ծագում է արևմուտքում ինչ-որ տեղից: Գլուխս պայթում է սարսափելի ցավից…»,- ասում է «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդու օրագիրը» կարճամետրաժ ֆիլմի հերոս։
«Արարող հասարակություն» նախաձեռնության կողմից նկարահանած ֆիլմն այն մասին է, թե աշխարհի կործանման պահին ինչի՞ մասին է մտածելու և ինչի՞ համար է զղջալու Երկրի վրա գտնվող վերջին մարդը։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Գլոբալ ճգնաժամ: Մեր փրկությունը միասնության մեջ է» միջազգային առցանց ֆորումի շրջանակներւմ: Ֆիլմում նկարագրվում են իրադարձություններ, որոնք իրականություն կդառնան առաջիկա տասնամյակներում՝ մեր անգործության դեպքում։ Միգուցե ինչ-որ մեկի համար նման ապագան սարսափելի է պատկերացնել։ Բայց մարդիկ պետք է հասկանան, թե ինչն է այժմ դրված խաղատախտակին:
«Արարող հասարակություն Հայաստան» նախագիծը միջազգային համամարդկային շարժում է, որի մասնակիցները կամավորներ են ամբողջ աշխարհից, ովքեր գիտակցում են, որ Երկիր մոլորակը օրհասական վիճակում է, բացի ներկայիս քաոտիկ իրավիճակից ուժգնանում են նաև կլիմայական աղետները, որոնք կարող են ոչնչացնել կենդանի կյանքը մեր Երկրի վրա:
Նախագծի նպատակն է իրազեկել Երկագնդի յուրաքանչյուր բնակչին այն մասին, որ ժամանակ չունենք, և պառակտված լինելը մեզ համար մեծ ճոխություն կլինի: Նախագծի կամավորների կողմից կազմակերպվել են միջազգային համաժողովներ տարբեր թեմաներով, որոնցից վերջինը եղել է «Համաշխարհային ճգնաժամ։ Մեր փրկությունը միասնության մեջ է» միջազգային առցանց համաժողովը:
Eco.am սոցիալական հարթակը, որը մշտապես անդրադառնում է շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր ապրելակերպ վարելու կարևոր նախաձեռնություններին ու իրադարձություններին, իր ընթերցողներին առաջարկում է դիտել «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդու օրագիրը» կարճամետրաժ ֆիլմն ու հետևություններ անել։
Ֆիլմը՝ ստորև․





Թողնել մեկնաբանություն