Երբ է օրգանիզմում պակասում այս կամ այն վիտամինները

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a2-%d5%a7-%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a6%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%af%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%af%d5%a1%d5%b4-%d5%a1%d5%b5%d5%b6/

Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ինչ է անհրաժեշտ ուտել և ինչպես սնվել։ Ճիշտ սննդի նկատմամբ ուշադրությունը պետք է լինի յուրաքանչյուր մարդու գլխավոր խնդիրը, այլապես օգտակար վիտամինների պակասից ձեր օրգանիզմը ժամանակից շուտ կծերանա ու դուռ կբացի հազար ու մի հիվանդությունների առաջ։

Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի առողջական իրավիճակներ, որոնք պետք է լրացնեք վիտամիններով։ Առանց վիտամինների կյանքն անհնարին է։

1Երբ դուք օրը մեկ տուփ ծխախոտ եք ծխում՝  օրգանիզմը երկու անգամ շատ է զգում C վիտամինի պահանջ։

2  Երբ հղի եք՝  ձեզ հատկապես անհրաժեշտ են B6 և B9 վիտամիններ՝ ֆոլիաթթու, ինչպես նաև հանքային նյութեր, մասնավորապես՝ կալցիում, մագմեզիում և քրոմ։

3 Եթե դաշտանը չափից շատ առատ է՝ այդ դեպքում ուրեմն դուք երկաթի պակաս ունեք։

4 Եթե հակաբեղմնավորիչներ եք օգտագործում՝ ձեր օրգանիզմին անհրաժեշտ է B վիտամին։

5 Եթե սուրճ շատ եք խմում՝ հնարավոր է, որ ձեր օրգանիզմը կալիումի և կալցիումի կարիք ունի։

6 Եթե դուք միշտ նյարդային եք՝ ապա մագնեզիում և B խմբի վիտամիններ ընդունեք։

7 Մտավոր լարված աշխատանքի դեպքում՝ օրգանիզմը հատկապես B խմբի վիտամինների, ֆոսֆորի և ցինկի կարիք է զգում։

8 Եթե եղունգները կոտրվում են՝ ապա ձեզ B6 վիտամին և երկաթ է անհրաժեշտ։

9 Եթե նկատում եք, որ մազաթափություն է սկսվել, ապա ընդունեք C վիտամին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով