Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (13.01-18.01.2021թթ.)

https://eco.am/%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-5-%d6%85%d6%80%d5%be%d5%a1-%d5%a5%d5%b2%d5%a1/

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 13-ի ցերեկը, 17-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի  երեկոյան, 16-ին  առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝  հարավային՝ 5-8մ/վրկ,  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հունվարի 13-ի ցերեկը, 14-15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում  աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Հունվարի 13-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունվարի 14-ի  ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով