Դեմքի և վարսերի խնամքը ձմռանը

https://eco.am/%d5%a4%d5%a5%d5%b4%d6%84%d5%ab-%d6%87-%d5%be%d5%a1%d6%80%d5%bd%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4%d6%84%d5%a8-%d5%b1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8/

Կարծո՞ւմ եք՝ մաշկի գլխավոր թշնամին սառնամանիքն է… Սխալվում եք: Ձմռանը մեր մաշկը և մազերը տուժում են ցրտից, քամուց, եղանակի տատանումներից և ջեռուցման արդյունքում փակ տարածքներում օդի չորությունից: Դե ի՞նչ, բավարար պատճառներ են, այնպես չէ՞, որ սկսենք հատուկ խնամք եւ ժամանակ տրամադրել մեր վարսերին ու հատկապես դեմքի մաշկին:

Ընտրելով շամպուն և դեմքի խնամքի միջոցներ, դուք պետք է հաշվի առնեք, որ ձմռանը ձեր դեմքի մաշկը կարող է փոխվել՝ չորանալ, թեփոտել, այս իսկ պատճառով խնամքի պարագաները ևս պետք է տարբեր լինեն: Ձմռանն ամենից շատը տուժում է դեմքի մաշկը՝ կորցնելով խոնավությունը, ինչի արդյունքում դրա պաշտպանիչ գործառույթների արդյունավետությունն ընկնում է: Տաք վայրից ցուրտ տարածության մեջ հայտնվելով՝ մաշկը ջերմային շոկ է ապրում՝ անոթները սեղմվում են, խախտվում է սնուցումը, մաշկը դառնում է չոր, կարմրում է և նոր կնճիռներ են ի հայտ գալիս: Մաշկի սնուցումը ձմռան խնամքի գլխավոր պրոցեդուրաներից պետք է լինի: Չոր մաշկի համար իդեալական են խոնավեցնող քսուկները, որոնք պետք է օգտագործել տանից դուրս գալուց ամենաքիչը 2 ժամ առաջ: Հիշեք, որ շատ տաք ջրից մաշկը թոշնում է, իսկ սառը ջուրը մրսածության աղբյուր է: Ամենաարդյունավետը դեմքը գոլ ջրով լվանալն է: Մաշկի թեփոտման դեմ շատ լավ միջոց է տնային պիլինգը, որը կարող եք իրականացնել սքրաբների միջոցով: Ձմռանը տուժում են նաև շրթունքները: Շուրթերի ճաքերից խուսափելու համար սովորական բալզամ օգտագործեք: Ձմռանը պակաս չեն տուժում նաև մազերը: Ցածր ջերմաստիճանի արդյունքում արյունատար անոթների աշխատանքը խաթարվում է, և գլխում արյան շրջանառությունը դանդաղում է: Իսկ գլխարկները չեն թողոնւմ, որ գլխի մաշկը շնչի, արդյունքում՝ մազերի արմատները դառնում են յուղոտ, իսկ ծայրերը՝ չոր, և հետագայում սկսում են թափվել: Այդ իսկ պատճառով կարևոր է ձմռանն օգտագործել հատուկ վերականգնող շամպուններ, դիմակներ, բալզամներ, որոնք պարունակում են բնական պրոտեիններ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով