Գրետա Թունբերգի մասին BBC- ի սերիալը

https://eco.am/%d5%a3%d6%80%d5%a5%d5%bf%d5%a1-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a2%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-bbc-%d5%ab-%d5%bd%d5%a5%d6%80%d5%ab%d5%a1%d5%ac%d5%a8/

BBC-ն սերիալ է նկարահանելու շվեդ դպրոցական եւ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի մասին:

Այդ մասին հայտնել է բրիտանական հեռարձակող կորպորացիայի մամուլի ծառայությունը, նշելով, որ արտադրական գործընթացով կզբաղվի BBC Studios ընկերությունը:

«Ամբողջ աշխարհի գիտնականները համաձայն են, որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը պետք է սահմանափակվի մեկուկես աստիճանով՝ խուսափելու համար անդառնալի շղթայական ռեակցիաներից: Ամբողջ սերիալի ընթացքում փորձագետների խումբը շարադրելու է գիտական փաստեր, որոնք ընկած են այս ոչ երկիմաստ պնդման հիմքում: Իր ուղեւորությունների ժամանակ Գրետան հանդիպել Է ոչ միայն առաջատար գիտնականների, այլեւ քաղաքական առաջնորդների եւ խոշոր գործարարների հետ՝ նրանց հետ միասին ուսումնասիրելով գիտական տվյալները եւ նրանց կոչելով վերափոփումների»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Սերիալում ցուցադրվելու է նրա ճանապարհորդությունը հասուն կյանք, քանի որ նա շարունակում է բախվել անգործության հետեւանքներին իրական աշխարհում, ինչպես նաեւ (նրա կյանքի) առանձին հանգիստ պահեր, երբ նա գրում է տպավորիչ ճառեր, որոնք այժմ հեռարձակվում եւ վերլուծվում են ամբողջ աշխարհում»,-հավելել են BBC-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել