2019 թվականից սկսած Եվրամիության բոլոր պետությունները, պարտավորվել էին մինչև 2021 թվականի հուլիսի 3-ը շուկայից հանել միանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքները: Իսկ 2021 թվականի հունվարի 1-ից, Գերմանիայի կառավարությունը Գերմանիայի ռեստորաններին և սրճարաններին պարտավորեցրել էր հաճախորդներին առաջարկել սննդամթերք և խմիչքներ՝ բազմակի օգտագործման տարաներով։
Բրիտանական կառավարությունը մտադիր է Անգլիայում արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի, այդ թվում՝ պլաստիկ դանակների, պատառաքաղերի օգտագործումը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Guardian պարբերականից։
Ըստ պարբերականի, վիճակագրական տվյալներով Անգլիայում տարեկան սպառվում է մոտ 1,1 միլիարդ մեկանգամյա օգտագործման ափսե և 4,25 միլիարդ պլաստիկ պատառաքաղ, որոնցից միայն 10%-ն է վերամշակվում օգտագործելուց հետո։
Ավելի վաղ, նման արգելքներ արդեն սահմանվել էին Ուելսում և Շոտլանդիայում։
Իսկ 2020 թվականի աշնանը, Բրիտանիայում արգելվել է պլաստմասե հիմքով բամբակյա փայտիկների և կոկտեյլների համար նախատեսված ձողիկների արտադրությունը։





Թողնել մեկնաբանություն