Բուսաբանական այգու ջրագիծը էկոլոգիապես կարևոր նշանակություն կունենա մայրաքաղաքի համար

https://eco.am/%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%b8%d6%82-%d5%bb%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%a8-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1/

Երևանի բուսաբանական այգում այսօր առավոտյան հրդեհի հետևանքով այրվել է մոտ 8000 քառ․մ խոտածածկ տարածք։  ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ 1 ջրատար և հրդեհաշիջման ղեկավարման շտաբի, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկների և Երևանի բուսաբանական այգու աշխատակիցների օպերատիվ հրդեհամարման աշխատանքների շնորիվ 1 ժամ անց հրդեհը մեկուսացվել է։

Մինչ հրշեջ-փրկարարական ջոկատւ այգու աշխատակիցների հետ զբաղված էր հրդեհը մարելով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով գործադիրը վերաբաշխում կատարեց պետական բյուջեում Բուսաբանական այգու ոռոգման համակարգը բարելավելու համար:

«Ծրագիրն ընդգրկում է բուսաբանական այգու 80 հա տարածքը, այն ապահովվելու է ոռոգման ջրով: Նախատեսվում է ջրագիծ անցկացնել մինչև բուսաբանական այգի: Խոսքը մոտ 1,5 կմ երկարությամբ ջրագծի մասին է, որը պետք է կսկսվի Սարկավագի փողոցից: Ծրագրի արժեքը 245 մլն դրամ է»,- գործադիրի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ընդգծեց, որ որոշում է կայացվել ջրագծի հարցը լուծել ոչ միայն այնտեղ կառուցվող «Կյանքի պուրակ»-ի համար, այլ՝ ամբողջ Բուսաբանական այգու: Իսկ արդեն երկրորդ փուլով ամբողջ Բուսաբանական այգու տարածքում համապատասխան ցանց կապահովվի:

«2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, երբ որոշեցինք նահատակների հիշատակը հավերժացնող նոր խորհրդանիշ ունենալ, ասվեց, որ Բուսաբանական այգում մոտ 30 հա ամայի տարածք կա: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ Բուսաբանական այգու մեծ մասն է այդ ռիսկի տակ, որոշվեց վերակենդանացնել ամբողջ այգին՝ ընդլայնելով ծրագրի մասշտաբները: Ջրագիծն անցկացնելու խիստ անհրաժեշտություն կա, և որոշեցինք դա շուտափույթ իրականացնել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, այն էկոլոգիապես կարևոր նշանակություն կունենա մայրաքաղաքի համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել