Բնության զարթոնքի հետ առնչվող զատկական առանձնահատկությունները

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d5%b6%d6%84%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b9%d5%be%d5%b8%d5%b2-%d5%a6%d5%a1%d5%bf%d5%af%d5%a1%d5%af/

Սուրբ Հարության տոնը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում անվանել Մեծ Զատիկը, քրիստոնյա աշխարհի ամենասպասված ու ամենասիրված տաղավար տոներից կենտրոնական տոնն էր։ Զատիկով էր որոշվում շարժական տոները, քանի որ նշվել է գարնան գիշերահավասարից հետո՝ լիալուսնին հաջորդող առաջին կրակի օրը։ Այս տարի, քրիստոնյա ախրահը Սուրբ Հարության տոնը կնշի ապրիլի 17-ին։

Ինչպես բոլոր տոները, այնպես էլ զատիկը, ունեցել են տարբեր շերտեր։

Eco. am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար առանձնացրել է բնության զարթոնքի հետ առնչվող զատկական առանձնահատկություններն ու կարևորությունը։

Զատիկը Քրիստոսի Հարության տոնն է, բայց հնում այն ևս ունեցել է արմատներ՝ հին տարին նոր տարուց զատվելու, բնության զարթոնքի և գարնան գալուստն ավետող տոն էր համարվում։ Նաև կան մեկնություններ, որը ասոցացնում են հատիկ բառի՝ սերմի, հունդի գաղափարի հետ։ Ինչպես հունդը հողի մեջ մեռնելով, ծլարձակելով նոր կյանք է տալիս, նույնն էլ քրիստոնեության մեջ՝ Քրիստոսը զոհաբերվելով, մարդկությանը կյանք է պարգևել։ Այսինքն՝ որոշակի աղերսներ կան հին և նոր տոների մեջ։ Հնում մարդիկ երկար են պատրաստվել այս կարևոր տոնին։

Ծաղկազարդից հետո սկիզբ է առնում Ավագ շաբաթը։ Ավագ Շաբաթվա բոլոր օրերը ունեցել են տարբեր շերտեր, որոնք նշել է եկեղեցին և որոնք արդեն ընդունված է եղել ժողովրդի մեջ՝ տարբեր անուններով։

Ավագ Երկուշաբթի- երբեմն անվանել են սև երկուշաբթի, կամ ջրաղացպանի օր, խորհրդանշելով շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։ Ընդունված էր, որ ջրաղացպանի օրը պետք է ցորեն աղային։

 

Ավագ երեքշաբթի- Համարվել է աշխատանքային օր, ժողովրդի մեջ ընդունված է եղել անվանել նաև քարքաշա։ Այդ օրը հագեցած օր է եղել, ջուրն են թարմացրել, և անպայման այնքան խնոցի են հարել, որ երկար ժամանակ խնոցի հարելու կարիք չեն ունեցել։ Այդ օրը նաև հիմար իմաստունի օրն է եղել։ 10 Երեխաներին ժամերգության ժամանակ շապիկ են հագցրել, ձեռքներին մոմեր են տվել և վիճակահանությամբ որոշել են, թե ովքեր են իմաստունները և ովքեր հիմարները։ Հիմարների մոմերը հանգցրել են՝ հանել եկեղեցուց, իսկ իմաստունները պիտի այդ ժամերգության ժամանակ ներկա լինեին արարողությանը։

 

Ավագ չորեքշաբթի– Այդ օրը մարդիկ ազատվում էին ամեն տեսակ աղբից։ Նախ՝ մաքրություն էր կատարվում, բացի դրանից այդ օրը մաքրման ծես էին անում՝ հիվանդությունները, չարը քշելու իմաստով։ Չորեքշաբթի օրը պիտի մարդը մաքրվեր, ինչքան չքանալու բան կար, պիտի այդ օրը ազատվեին։ Նույնիսկ՝ նախօրդ օրը՝ երեքշաբթի, տատիկները երդիկներին 2 քար էին դնում՝ բարի և չարի, իրենց բնորոշումներով և չորեքշաբթի օրը տան երեխային ուղարկում էին երդիկ, քարերից մեկը բերելու։ Որ քարը բերում էր դրանով որոշում էին, թե ինչ է սպասվելու այդ օրը։

 

Ավագ հինգշաբթի- Արդարության օր էր համարվում։ Այդ օրը տղամարդիկ կացնի բութ կողմով խփում էին չբեր ծառին, որը չէր ծաղկում, վախեցնում էին, ասելով, որ եթե բերք չտաս կտրելու եմ։ Այդպես փորձում էին ապահովել տարվա բերքատվությունը։ Կանայք այդ օրը կրակն ու թթխմորն էին թարմացնում, իսկ եկեղեցում, ինչպես գիտեք, Խորհրդավոր ընթրիքն էր՝ Քրիստոսի և 12 առաքյալների։ Երեկոյան  էլ՝ Ոտնլվայի արարողությունն էր։ Այդ ժամանակ խավարման պահն է, երբ հերթով 12 մոմերը հանգում են և մնում է Քրիստոսին խորհրդանշող մոմը, որը նրա մենակությունն է խորհրդանշում։

 

Ավագ Ուրբաթ- Արդեն Հուդայի մատնության օրն է, որ մատնեց Քրիստոսին և նա չարչարանքների ենթարկվելով զոհաբվերվեց։ Այդ օրը ժողովրդի մեջ ընդունված է եղել, որ տղամարդիկ, երեխաները եղանով, բահերով հողը փորեն։ Իսկ կանայք ձու էին գործում, կար էին անում։ Այսինքն՝ ծակելու, Հուդային պատժելու խորհուրդ ուներ իր մեջ։ Ասում են՝ Հուդայի աչքն են հանում։

 

Ավագ շաբաթ -Կարելի է Քրիստոսի մահվան և հարության օրը համարել։ Արդեն երեկոյան, պատարագից հետո՝ զատկական ուտեստներն է մատուցվում։

 

Ավագ կիրակի –Այդ օրը սկսվում է բուն զատկական տոնախմբությունները, համարվում էր Ախառի կիրակի։ Ախառը զատկական մատաղն էր, որը հավաքվում էր ողջ համայնքի, գյուղի միջոցներով և անխտիր բաժանվում էր բոլորին։ Զատիկը նշում էին մեծ տոնախմբություններով՝ երգով, պարով, այցերով, արարողություններով։ Այս օրերին, ինչպես Նոր տարուն, ընդունված էր այցելել մեկմեկու, շնորհավորել տարբեր ավետիսներով, ձվերով, քաղցրեղենով հյուր գնալ։

 

Չմոռանաք Զատկի տոնին միմյանց ավետել՝

Քրիստոս հարեավ ի մեռելոց, – Օրհնէալ է հարությունը Քրիստոսի։

 Մեզ և Ձեզ մեծ ավետիս։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել