Բնության գրկում հանգստի մեկնելիս պահպանենք հակահրդեհային նորմերը՝ հրդեհներից խուսափելու համար

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a3%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%bd%d5%bf%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab%d5%bd-%d5%ba%d5%a1%d5%b0/

Թեպետ օրերս «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» լրագրողների հետ ունեցած հանդիպմանն բացառել էր օգոստոս ամսին հանրապետությունում սաստիկ շոգերի հանգամանքը, սակայն այսօր, կենտրոնը այլ հայտարարությամբ է հանդես եկել։

«Չնայած, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում, սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով»,- նշվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» հայտարարության մեջ։

Ըստ կենտրոնի տեղեկատվության, օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։

Ուստի հանգստի մեկնելիս պահպանենք հակահրդեհային բոլոր նորմերը, հատկապես, եթե սաստիկ շոգ օրերերին ձեր հանգիստը պլանավորել եք բնության գրկում։

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն էլ հորդորում է պահպանել հակահրդեհային բոլոր նորմերը և հիշեցնում՝

Անտառային տարածքներում արգելվում է.

1․ Կրակ վառել

2․Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

3․Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

4․Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

Հիշեցնենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է

1․ այրել խոզանները,

2․բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները,

3․արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել