Բնությանը պատճառվել է 175 մլն. դրամի վնաս․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-175-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%ab-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd/

2022 թվականի մայիսի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ շրջակա միջավայրին պատճառվել է 175 մլն. դրամի վնաս։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարած հաշվետվությունից։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 49 դեպք, որից 25 դեպքով հաշվարկվել է 10.687.866 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 15 դեպքով հաշվարկվել է 1.691.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 980.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 24 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 10.606.296 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 49.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 81.570 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք, որից 3-ով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով հաշվարկվել է  1.642.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 14 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 392.800 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 917.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 11 հանձնարարագիր, որից`

2-ը՝ ընդերքօգտագործում,

5-ը՝ ՓՀԷԿ,

4-ը՝ արտադրություն։

Նախկինում իրականացված 11 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 30 որոշում՝ 3.470.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 175.472.632 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել