Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 36 դեպք

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a5%d6%80%d6%84%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4/

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության ընթացքում (2021 թվականի հունիսի 14-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ) արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.210.000 դրամի չափով վարչական տուգանք։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39.249.550 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 250.000 դրամի չափով վարչական տուգանք:

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250.000 դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (ընդհանուր՝ 1.474.800 դրամ)։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 857.600 դրամ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել