Eco.am մեդիա հարթակը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպությունը կնքեցին փոխըմբռնման հուշագիր

https://eco.am/%d5%a2%d5%ab%d5%a6%d5%b6%d5%a5%d5%bd%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%a1%d5%be%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a5%d5%b7%d5%bf-%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82/

«Խնայե՛ք էներգիան, կրճատե՛ք ծախսերը, զարգացրե՛ք Ձեր բիզնեսը». Eco.am մեդիա հարթակի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հարկի տակ տեղի ունեցավ «Բիզնեսի բարելավման անհրաժեշտ լուծումները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում» խորագրով հանդիպում-սեմինար։

Հանդիպման ընթացքում մասնակից արդյունաբերողներին ու գործարարաներին ներկայացվեց ժամանակակից բիզնեսում պահանջվող նորարարությունները, թե ինչպես բիզնեսի տարբեր ճյուղերում ապահովել էներգախնայողություն, ինչպես ջերմամեկուսացնել բիզնես շինությունները, ինչպես բիզնեսում բարելավել էներգաարդյունավետությունը՝ ներդրումների միջոցով։

Փոխըմբռնման մթնոլորտում ընթացող սեմինար-հանդիպման երկրորդ հատվածը՝ հարց ու պատասխանի ձևաչափով, ընթացավ անհանգիստ։ Կարծիքների փոխանակմանը, առաջարկությունների ու հայտարարությունների ակտիվ քննարկմանը զուգահեռ բնապահպանության ու բիզնես շահերը բախվեցին։

Այնուամենայնիվ, հանդիպում-քննարկման ընթացքում, մասնակից գործարարաներն ու արդյունաբերողները, եկան այն որոշման, որ նամատիպ հանդիպումները լինեն պարբերաբար, որոնք կլինեն առավել կառուցողական։

Հանդիպման ավարտին Eco.am մեդիա հարթակը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպությունը կնքեցին փոխըմբռնման հուշագիր։ Ըստ որի, կողմերը նախատեսում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում համագործակցել յուրաքանչյուրն իր հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ: Ինչպես նաև, կհամագործակցեն մշակույթի, կրթության, հանրային առողջության, սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում բարեգործական և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում։

Զեկույցը տես ստորև՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել