Հունիսի 19-ից հուլիսի 17-ը Սյունիքի մարզի «Արևիք» ազգային պարկում (ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ) տեղի կունենա «Երիտասարդներն հանուն փոփոխության» (Youth For Change) ծրագրի այս տարվա առաջին փուլը:
Եթե հետաքրքրված եք քայլարշավային տուրիզմով, ցանկանում եք սովորել արահետաշինություն, քարտեզագրում, պրակտիկ սովորել առաջին բուժօգնություն, ապա կարող եք լրացնել ծրագրին մասնակցելու հայտը և հնարավորություն ստանալ մասնակցելու YFC կրթական ճամբարին ու բացահայտելու Սյունիքի զարմանահրաշ բնությունն ու ավելին։
Կրթական ճամբարի յուրաքանչյուր հերթափոխ տևելու է 7 օր (ընդհանուր 4 հերթափոխ), րի ընթացքում մասնակիցները աշխատելու են Տրանսկովկասյան արահետի մաս կազմող Խուստուփից դեպի Մեղրի ձգվող արահետի կառուցման և գծանշման վրա։
Կարող եք մասնակցել, եթե․
1․ բնակվում եք ՀՀ-ում կամ Արցախում (նախապատվությունը տրվելու է Սյունիքի, Վայոց ձորի և Արցախի բնակավայրերի երիտասարդներին),
2․ 18-35 տարեկան եք,
3․ սիրում եք քայլարշավ, վրանային գիշերակաց ու բնության մեջ աշխատանք։
Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 3-ը։
Ծրագիրն իրականացվում է ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, Կովկասի բնության հիմնադրամի և ԱՄՆ Անտառային Ծառայության համաֆինանսավորմամբ «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի, «Տրանսկովկասյան Արահետ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում:
Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` անցնելով գրանցման հղումով.






Թողնել մեկնաբանություն