Արևային համակարգեր. որքա՞ն կարևոր է աշխատել գրագետ թիմերի հետ. «Էկոանկյուն»

https://eco.am/%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%9e%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%a7-%d5%a1%d5%b7/

«Արևային համակարգերի ոլորտը, ինչպես մյուս ոլորտները, ունեն իրենց և՛ առավելությունները, և՛ թերությունները»,- Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում Կարեն Գրիգորյանի  «Էկոանկյուն» հաղորդաշարի ժամանակ ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը, շեշտելով, որ թերություն ասելով նկատի ունի սխալ ընտրությունը, դրանից հետո առաջացող դժվարություններն ու որակը:

Ըստ նրա, արևային կայանների տեղադրումը շատերի մոտ կարող է  թերահավատություն առաջացնել․ «Սրա հիմնական պատճառը սեփական վատ փորձն է, ինչն էլ գալիս է սխալ հասցեներով գնալուց և անպատասխանատու մարդկանց հետ գործարքներ կնքելուց: Պարզապես պետք է գործ սկսելիս վստահ լինել՝ պատասխանատու են»,- հաղորդաշարի շրջանակում խորհուրդ է տվել «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։

Առաջիկա երեք ամսիների ընթացքում, ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» հաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։

Մանրամասները՝ տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով