«Արևային համակարգերի ոլորտը, ինչպես մյուս ոլորտները, ունեն իրենց և՛ առավելությունները, և՛ թերությունները»,- Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում Կարեն Գրիգորյանի «Էկոանկյուն» հաղորդաշարի ժամանակ ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը, շեշտելով, որ թերություն ասելով նկատի ունի սխալ ընտրությունը, դրանից հետո առաջացող դժվարություններն ու որակը:
Ըստ նրա, արևային կայանների տեղադրումը շատերի մոտ կարող է թերահավատություն առաջացնել․ «Սրա հիմնական պատճառը սեփական վատ փորձն է, ինչն էլ գալիս է սխալ հասցեներով գնալուց և անպատասխանատու մարդկանց հետ գործարքներ կնքելուց: Պարզապես պետք է գործ սկսելիս վստահ լինել՝ պատասխանատու են»,- հաղորդաշարի շրջանակում խորհուրդ է տվել «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։
Առաջիկա երեք ամսիների ընթացքում, ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» հաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։
Մանրամասները՝ տեսանյութում․





Թողնել մեկնաբանություն