Արցախում էլեկտրոմոբիլ են ձեռք բերել՝ հղի կանանց ծննդատուն տեղափոխելու համար

https://eco.am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%b8%d5%b4%d5%b8%d5%a2%d5%ab%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%b1%d5%a5%d5%bc%d6%84-%d5%a2%d5%a5%d6%80%d5%a5%d5%ac%d5%9d/

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտնում է, որ ձեռք է բերվել էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար։

«Արցախի Հանրապետությունում ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև, միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։ Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։

Հանրապետությունում  տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։

Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել՝

– երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 , 33 33 թեժ գծին,

– ժամը 18:00-09:00 ՝ 097 27 22 55 հեռախոսահամարին, որը  կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին»,- նշված է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հաղորդագրությունում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով