ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա ապօրինի հատված տարբեր տեսակի 27 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 7.133.000 ՀՀ դրամի չափով: *
Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ»ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում:
Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը:





Թողնել մեկնաբանություն