Սեպտեմբերի 23-ին ժամը 10։50-ին Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ: Eco.am սոցիալական հարթակը Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ Արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ:
Երևույթը կոչում ենք աշնանային գիշերահավասար, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այս դեպքում խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է։
Նշենք, որ իրական ցերեկն ավելի երկար է տևում ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով, երբ Արեգակի՝ հորիզոնից ներքև իջնելուց հետո էլ որոշ ժամանակ նրա պատկերը շարունակում է երևալ։ Դրան գումարվում է նաև մթնշաղի տևողությունը՝ մեր լայնությունների վրա 25-35 րոպե։
Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):
Նշենք նաև, որ եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է:





Թողնել մեկնաբանություն