Անտարկտիդայի փխրուն էկոհամակարգը լուրջ սպառնալիքի առաջ է կանգնած, քանի որ կլիմայի փոփոխության պատճառով բույսերի աճն արագացել է։ Այդ մասին ահազանգում են իտալացի հետազոտողները։
Ըստ նրանց բացահայտումների, թեպետ Անտարկտիդայում դրանք գրանցվել են առաջին անգամ, բայց ավելի վաղ նման երևույթներ նկատվել են նաև հյուսիսային կիսագնդում։
Ինսուբրիայի համալսարանի գիտնականները վերլուծել են Անտարկտիդայում հայտնաբերված, Սիգնի կղզու մի շարք վայրերում՝ 2009-ից 2019 թվականներին, միակ ծաղկավոր բույսերից երկուսի՝ Deschampsia antarctica-ի և Colobanthus quitnsis-ի աճը։ Արդյունքում, նախորդ 50 տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունների հետ համեմատությունը ցույց է տվել, որ բույսերը ոչ միայն ավելի խիտ են ծածկել տարածքը, այլև կլիմայի տաքանալուն զուգահեռ ավելի արագ են աճել։ Այսինքն՝ տասը տարվա հետազոտությունների ընթացքում․
1․ Deschampsia antarctica-ն աճել է այնքան, որքան 1960-ից 2009 թվականներին,
2․Colobanthus quitnsis-ը՝ հինգ անգամ ավելի:
Ըստ գիտնականների, երևույթը գլոբալ տաքացման արդյունք է։ Ջերմաստիճանի բարձրացումը թույլ կտա ինվազիվ տեսակներին գաղութացնել Անտարկտիդայի էկոհամակարգը և խաթարել նրա կենսաբազմազանությունը։






Թողնել մեկնաբանություն