Անտառի նշանակությունը մարդու առողջության համար

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%ab-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82-%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb%d5%b8/

Անտառներն ունեն հսկայական սանիտարահիգիենիկ և բուժական նշանակություն մարդու համար: Անտառների օդում գոյություն ունի շուրջ 300 տեսակի զանազան քիմիական միացություններ: Անտառն ակտիվորեն վերափոխում է որոշ մթնոլորտային աղտոտումներ: Առավել օքսիդացնող հնարավորություն ունեն փշատերև տեսակները՝ սոճի, եղևնի, գիհի, ինչպես նաև լայնատերև ծառատեսակներից՝ լորենի, կեչի: Անտառներն ակտիվորեն չեզոքացնում են օդակախույթային արդյունաբերական աղտոտումները, հատկապես մաքրում են օդը փոշուց, որը կարողանում են կուտակել հողի մեջ (1 հեկտար անտառը մաքրում է տարեկան 50–70 տոննա փոշի): Անտառաշերտեր, որոնք գտնվում են ճամփեզրերին, նվազեցնում են տրանսպորտային աղմուկը:

Անտառները, հատկապես փշատերև, արտադրում են ֆիտոնցիդներ՝ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում կամ ճնշում են բակտերիաների, մանրադիտակային սնկերի, նախակենդանիների աճը և զարգացումը։ Կարևոր դեր են կատարում բույսերի իմունիտետի և կենսաերկրացենոզներում օրգանիզմների փոխհարաբերությունների պրոցեսներում։ Սոճու անտառները օրական մթնոլորտ են արտազատում մոտավորապես 5 կգ ֆիտոնցիդներ, գիհու անտառները՝ մոտավորապես 30 կգ: Փշատերև անտառների օդը գրեթե ամբողջությամբ ստերիլ է:

Անտառները մարդու վրա դրականորեն են ազդում, հատկապես նյարդային համակարգի և և տոնուսի վրա, ուժեղացնում է աղեստամոքսային համակարգի շարժողական և արտազատական ֆունկցիաները, բարելավում է նյութափոխանակությունը, կարգավորում սրտի գործունեությունը և բարձրացնում իմունիտետը:

Անտառը համարվում է կարևորագույն ռեկրեացիոն ռեսուրս:

Էկոտուրիզմի, զբոսանքի, հանգստի համար անտառը լավագույն միջոցն է, որը նվազեցնում է սթրեսը, վերականգնում մարդու հոգեկան և էմոցիոնալ առողջությունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով