ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն 2022 թվականի ընթացքում իրականացրել է անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ։
Eco.am սոցիալական հարթակը Անտառային կոմիտեից տեղեկացավ, որ տարվա ընթացքում աշխատանքներն իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի 237 հա տարածքում։
Մասնավորապես․
1․ Աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ։
2․ Հիմնադրվել է 5 հա տնկարան։
3․ Հիմնադրվել է 6 ժամանակակից ջերմոցային համալիր։
4․ Անտառամերձ բնակավայրերում բնակվող 14 410 շահառուի տրամադրվել է 80 093 խմ թափուկ վառելափայտ։
5․ Անտառային կոմիտեում ապահովվել է հասանելիություն՝ կադաստրային գեոպորտալ համակարգին։
6․ Ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ՝ 4440 հա անտառածածկ տարածքում։
7․ Աշխատանքներ, որոնց արդյունքում շուրջ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները։
8․ Անտառային տարածքների վարձակալության 17 պայմանագրերի կնքում։
9․ Մի շարք արդյունավետ հանդիպումներ՝ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կառույցների հետ։
Հաստատվել են՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետևյալ մասնաճյուղերի անտառկառավարման պլանները․
1․«Սիսիանի անտառտնտեսություն»,
2․«Ճամբարակի անտառտնտեսություն»
3․«Սևքարի անտառտնտեսություն»։
Մանրամասները՝ տեսանյութում․




Թողնել մեկնաբանություն